Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ես խնդիր չունեմ։ Ես խնդիր ունեմ նրա որոշ խորհրդականների, նախարարների և որոշ պաշտոնյաների հետ։
Ասֆալտի վրա մեծացածներն իրավունք չունեն հողագործ մարդուն խորհուրդ տալ, կամ պարտադրել, որպեսզի նրանք հին կամ թույլ բերքատու ծառերն արմատախիլ անեն։ Դա լավ է, որ կառավարության կողմից տրվում են նոր տնկիներ՝ նույնիսկ ողջունելի է։ Սակայն հարկավոր է նոր տնկիներ տնկել, չկտրելով հին ծառերը։
Երբ նոր տնկիները կսկսեն բերք տալ առավել քանակությամբ, քան հները, այդ ժամանակ ծառի տերը թող որոշի կտրի այն, թե ոչ։ Հին ծառերն այսօր վերացնելով գյուղացին կզրկվի իր ապրուստից։ Կտրելով հին ծառերը, նա դրանք կօգտագործի որպես վառելափայտ։ Եթե այսօր ծառերը կտրելով նա իր տունը կտաքացնի ինչոր «իքս» օրեր, ապա մի քանի տարի հետո, կտրելով նա իր տունը կտաքացնի «իքս» օրեր և հավելյալ ավել օրեր։
Ուրիշ տարածքներում էլ անտառները պահեցիք և ոնց պահեցիք, այդպես էլ թշնամուն հանձնեցիք։ Ասում էիք «բնությունը պետք է պահպանել»։ Ու՞մն է պետք այդ բնությունը, եթե ժողովուրդը չի օգտվելու դրանից, երբ ծեր ու մանուկ ցուրտ տեղում են գոյատևելու։ Ձեր պապերը չեն տնկել մեր անտառները։ Եւ պետք չէ բացառել, որ ներկա պայմաններում ցանկացած պահի թշնամու կողմից հնարավոր է իրականացվի «դիվերսիա» մեր անտառների նկատմամբ։ Չմոռանան հազարավոր ծառեր, որոնք շատ անհրաժեշտ վառելափայտ կլինեին շատ ընտանիքների համար։ Այդ իսկ պատճառով հարկավոր է մասնագետների և ժողովրդի աջակցությամբ կտրել անտառների հին ծառերը և բաժանել կարիքավորներին։ Այս դեպքում, թող կառավարությունը նոր տնկիներ բերի և հին ծառերը փոխարինի։
Անտառները և բոլոր հանածոները մեր Աստված տվել է ժողովրդին հավասար և ոչ թե անհատներին, որպեսզի հարստանան։ Հայ ժողովուրդ և հարգելի վարչապետ, նման ճանապարհներով պետք է պահել և ամրացնել մեր երկիրը։
Սիրում եմ բոլորիդ, Հայ ժողովուրդ
Գառնիկ Վահանի Վարդանյնան
