ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): 

ԿԳՄՍ նախարարն Աբու- Դաբիում փետրվարի 12-14- ը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: 

Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, ինչպես նաև սերտացնելու համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերելու նոր կապեր և պայմա- նավորվածություններ, մշակելու նոր համատեղ ծրագրեր: 

Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում հանդես կգա զեկույցներով: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *