ՓՆՏՐՈՒՄ էՆՔ 1976 թվականի փետրվարի 12 – 15-ը
Երեվանի N1 ծննդատանը ծնված մեր ԵՐԿՎՈՐՅԱԿ երեխաներին (տղա եվ աղջիկ ):
Երեխաները ծնվել էին առողջ , առանց որեվէ խնդիրների ըստ ազատող մանկաբարձի եվ բուժանձ- նակազմի:
3-4 օր շարունակ ծննդատան բուժքույրը, մանկաբարձը, բժշկուհին, ծննդկան կանանց ուտելիք ու հագուստներ պալատ տարող կանայք շնորհավորում էին ինձ եվ մաղարիչներ էին ուզում: Ես առաջին անգամ էի հայր դարձել ու սրտանց տալիս էի: Դեռ երեխաներին կնոջս մոտ չէին բերում, որ կերակրեր: 3 օր հետո ազատող բժշկուհին ու ավագ քույրը ասում են որ երեխաներից մեկը՝ տղաս «մահացել է», փորձում են գոնե աղջկան «փրկեն»: 1 օր անց մեզ ասում են, որ աղջիկս էլ «մահացավ»
Կինս սրտակեղեք լացում էր ու աղաչում, որ թույլ տան երեխաներին տեսնի, բայց ծննդատան տականք աշխատակիցները թույլ չէին տալիս:
Մենք շատ երիտասարդ էինք ու միամիտ, մեր մտքով անգամ չէր անցնում որ ծննդատները վաղուց բիզնես են դարձրել եվ վաճառում են երեխաներին մինչ օրս՝ հայ եվ օտարազգի մարդկանց: Երբ կինս դուրս գրվեց իմացա որ այդ ծննդատանը բժշկական ինստիտուտի կողմիցնշանակված մի պրակ- տիկանտ՝ որը խոսում էր ռուսերենով ու հաճախ մոտենում էր կնոջս ‘կարծես ինչ որ կարեվորբան էր կամենումհայտնել, բայց վախենալով ծննդատան սրիկա աշխատակիցներից եվ ինստիտուտից հեռացնելու վտանգից, լռում էր: Մի օր հարմար պահի մոտենում է կնոջս եվ կամացուկ ասում, որ գնա միջանցքում դրված ծննդկաների անկետաների մեջ փնտրի իր անկետան եվ ուշադիր կարդա:
Կինս կարդում է, բայց չի կռահում, որ անկետան փոխել են ու այնտեղ միտումնավոր քաշերը պակաս են գրել, որը կյանքի համար անհամատեղելի է: Փոխված անկետաում չեն գրել, որ զույգ երեխաներ են ծնվել, այլ նշել են որ իբր վիժում է եղել :
Մենք պահանջեցինք մեր երեխաների դիակները հանձնել մեզ, բայց մեզ մերժեցին ասելով որ օրենքով արգելված է դիակներ տալը:
Կնոջս էր մոտեցել նաեվ ծննդատան պրոֆեսոր Մինասյանը ու բավական ժամանակ փորձել էր համոզել, որ հանգստանա ու դեռ կհասցնի շատ երե- խաներ ունենալ :
Ծննդատան ավագ բուժքույրը՝ Գոհարը, որը քաջատեղյակ է եղել վաճառելու գործին ու ինքն էլ է լռելու համար ոչ քիչ գումար ստացել՝ տարիներ անց, երբ մենք ընտանիքով ու զույգերից հետո ծնված երեխաներով տեղափոխվել էինք Ամերիկա, իմացա, որ նա էլ է Ամերիկաում ու հաճախ գնումներ է կատարում մեր հարեվանությամբ գտնվող խանութից: Խանութի մենեջերը, որը ինձ հետ մոտիկ էր ու լավ ճանաչում էր Գոհարին,խնդրեցի մոտիկից ծանոթացնել: Բայց Գոհարը իմանալով մեր մասին անհայտացավ ու այլեվս խանութ չեկավ, մեզ ասեցին որ նա «մահացել է» …..
Պրոֆեսոր Մինասյանը փախել է Մոսկվա:
Հանցավոր խմբի անդամներից որոշ մարդիք մինչ օրս աշխատում են ծննդատներում, իսկ Ռիտա Սարգսյանը իբր «մահացել է» եվ կեղծ թաղում շոու սարքեցին, իսկ Ռիտաին գաղտնի ճանապարհեցին Ամերիկա, որը բնակվում է Գլենդելում ու վայելում է կյանքը:
Վերադառնամ իմ երեխաներին, որոնք չգիտեն մեր մասին,
Խնդրում եմ Երեվանի թիվ 1 ծննդատանը (գտնվում է պլանի գլուխ եվ բժշկական համալսարանի մեջտեղում) 1976 թվականի փետրվար ամսին, (եթե իհարկե զագսի վարիչները չեն կեղծել ու չեն փոխել ծննդյան ամսա- թըվերը ու տարեթվերը) կամ կեղծած ծննդականներ չեն տվել ԳՆՈՐԴ ՊԱՊԱՆԵՐԻՆ, որոնք ապօրինի որդեգրել են սգացող մայրերի երեխաներին: Վաճառված երեխաները ամենուր են՝
Ամերիկա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան եվ այլ երկրներ…..
Եվ որպես վերջաբան
Ես ԴՆԹ անալիզ եմ հանձնել, որը պահպանվում է ԴՆԹ միջազգաին բանկում: 1976 թվի փետրվարին ծնված ,որդեգրված ու արդեն չափահասներ դարձած եվ
Ձեր կենսաբանական ծնողներին փնտրող երեխաներ՝ դուք կարող էք ԴՆԹ անալիզ հանձնել ու գտնել Ձեր իրական ծնողներին կամ հարազատներին:
Հեռախոսահամար
1(323)599-6305
Վիգեն Ղազարյանն
Խնդրում ենք տարածել