Ցանկանում ենք նախապես շնորհակալություն հայտնել սփյուռքի մեր բոլոր մեդիա գործընկերներին՝ Հայաստանի զբոսաշրջության և տնտեսության համար առանցքային դեր ունեցող բոլոր իրադարձությունները լուսաբանելու համար։
Հայաստանը դրական լույսի ներքո ներկայացնելու և դրա հարուստ մշակութային ժառանգությունն ընդգծելու նպատակով, «Էվենտտուրա. իրադարձային զբոսաշրջության զարգացման գործակալությունը» մեծ ոգևորվածությամբ հայտարարում է 2024թ. «Երևանի գինու օրեր» և «Երևանյան Գաստրոնոմիկ շոուներ» միջոցառումների մասին։ Այս միջոցառումները՝ Հայաստանը որպես զբո- սաշրջային գրավիչ ուղղություն ճանաչելի դարձնելու անբաժան մասն են դարձել, շեշտադրելով ինչպես 6100-ամյա գինու մշակույթը, այնպես էլ խմիչքների արտահանումը և գաստրոնոմիական կենտրոն լինելը:
«Երևանի գինու օրեր» փառատոն
Այսօր, Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններից են գինեգործությունը և զբոսաշրջությունը։ Էվենտտուրայի կողմից ութ տարի առաջ նախաձեռնված «Երևանի գինու օրեր» փառատոնը վերածվել է այս 2 կարևոր ռազմավարական ուղղությունների իրականացման հարթակի։
Հայ գինեգործը ողջ տարի սպասում է «Երևանի գինու օրեր» փառատոնին՝ իր արտադրանքը միանգամից տասնյակ հազարավոր տեղացի և օտարերկրյա այցելուներին ներկայացնելու, մասնագետներից կարծիքներ ստանալու և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար։
«Երևանի գինու օրեր» փառատոնին ներկայացված են լինում մոտ 60 արտադրողների շուրջ 700 տարբեր գինիներ։ Տպավորիչ ցուցանիշ է նաև 2023թ.-ին փառատոնի երեք օրերի ընթացքում ունեցած այցելուների քանակը՝ 120,000 մարդ, որոնցից 30,000-ը եղել են զբոսաշրջիկները: Զբոսաշրջիկների այս ներհոսքը զգալիորեն նպաստել է տեղական տնտեսությանը՝ ապահովելով միջինում 25 մլն դոլարի անուղղակի ներդրումներ։
2024թ. հունիսի 7-9-ը, Երևանի սրտում կմիավորվեն տասնյակ գինեգործներ, ռեստորաններ, հայ և միջազգային երաժիշտներ, գործարարներ, բարեգործական հիմնադրամներ։
Հայաստանի 6100-ամյա գինեգործական ժառանգությունն աշխարհին ցուցադրելու նպատակով, փառատոնի ռեբրենդինգի հիմքում կարասն է։ Ուրարտական ժամանակշրջանից մինչ օրս պահպանված կավե անոթները հանդիսանում են հայկական գինեգործության խորհրդա-նիշը՝ ներկայացնելով պատմական Դվին, Կարմիր Բլուր, Անի բնակավայրերը։
«Երևանյան գաստրոնոմիկ շոուներ»
«Երևանյան գաստրոնոմիկ շոուներ» եռօրյա միջոցառումն արդեն երկրորդ տարին անընդմեջ տեղի է ունենալու «Երևանի գինու օրեր» փառատոնին զուգահեռ։ Մոտ 30 խոհարարական, մշակութային, գինու և այլ ինտրեկատիվ շոուներից բաղկացած այս գաստրոնոմիկ տոնը մեկ հարթակի շուրջ է միավորելու անվանի խոհարարների, խոսնակների, սոմելյեների և ոլորտի գիտակների։ Պատվավոր հյուրերից են միշլենյան երկու աստղ ունեցող ֆրանսիահայ աշխարհահռչակ Շեֆ-խոհարար Ալեն Ալեքսանյանը, ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար և հեռուստաաստղ, իտալացի շեֆ-խոհարար Լուկա Կառլեոն, լատվիացի արվեստաբան Արթուր Չեխը, հայ հայտնի խոհարար Արբի Ղարախանին, ով միջոցառման գործընկեր՝ Հայաստանի Խոհարարների Ասոցիացիայի հիմնադիրն է։

«Երևանյան գաստրոնոմիկ շոուները» նպատակ ունեն Հայաստանն ամրապնդել համաշխարհային գաստրոնոմիական քարտեզի վրա: Այս միջոցառումը կրում է ոչ կոմերցիոն բնույթ և հիմնական նպատակից զատ միջոցառման ընթացքում բարձրաձայնվում են նաև սոցիալական խնդիրներ։ Այս տարի, ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի ՀՀ գրասենյակի հետ համատեղ, տեղի կունենան պանելային քննարկումներ և ցուցադրություններ՝ «Սննդի թափոնների հիմնախնդիրը» խորագրով։ Համագործակցության շրջանակներում հրավիրվել են ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպաններ և խոսնակներ, ինչպես Միջին Ասիայում սննդի թափոնների խոսնակ Լեյլա Ֆաթալլահը՝ Լիբանանից։
Այս ամառ, Հայաստանը սիրով հրավիրում է սփյուռի բոլոր հայերին և նրանց բերեկամներին՝ հայ և օտարազգի, զգալու մեր հայրենիքի գեղեցկությունն ու ջերմությունը։
Հայաստանը աշխարհին կենսունակ և դրական լույսի ներքո ներկայացնելու, հայ արտադրողների տեսանելիությունը մեծացնելու և հանրապետության զբոսաշրջության և տնտեսության համար առանցքային դեր ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար անխոս կարևորում ենք սփյուռքի լրագրողական և մեդիա համայնքի ներկայացվածությունը։
Խնդրում ենք Ձեր հարթակներում տարածել այս մամուլի հաղորդագրությունը՝ սփյուռքի հայկական համայքին և առավել լայն լսարաններին Հայաստանում տեղի ունեցող տպավորիչ և անմոռանալի միջոցառումներին ծանոթացնելու, Հայաստանը՝ որպես գրավիչ և խաղաղ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու նպատակով։
Նկարների համար խնդրում ենք դիտել ստորև կցված հղումները:
Երևանի Գինու Օրեր
Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր