Կոչ Ամերիկահայությանը:
Ռոբերտ Քեննեդի Կրտսերը «Հայկական Հարցը» մտցրել է նախագահական ընտրության օրակարգ:
Նա խոստացել է «Շրջադարձել Ցեղասպանությունը, և Արցախցիներին վերադարձնել դեպի իրենց տները»: “How to stop war in Armenia”Kennedy, ելույթը(UTube):
Գրանցվենք “Online Voter Registration” կայքեջքում «We the People» կուսակցությանը:
Ռոբերտ Քեննեդի Կրտսերը Հայերի օգնության կարիքն ունի:
Ուղարկեք $$$նվիրատվությունները$$$ Հայանպաստ Քեննեդիին համացանցով …
Պարոն Թրամփն ու Բայդենը բարոյական հիմք չունեն Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՎԵՐԸ ՆՇՎԱԾ Եւ ՍՏՈՐԵՎ ԲԵՐՎԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ:
«Նախագահական թեկնածուների շարունակվող լռությունը Հայոց ցեղասպանության նոր ալիքի պայմաններում դավաճանություն է ամերիկյան արժեքներին»:
Պարոն Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում լռեց և չկարողացավ իր վարքագծի հիմնավորում ներկայացնել 44-օրյա պատերազմի կամ Երկրորդ Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ: Նա ամերիկյան հանրությանը չի պարզաբանել, թէ տասնյակ հեռախոսազանգերով ինչ է խոսացել Էրդողանի հետ, որին յաջորդեց ԱՄՆ- ի ձեռնպահ մնալը 44 օրերի ընթաց- քում: Նա շարունակականորեն լուռ է մինչ պատերազմը Նախագահ Էրդո- ղանի հետ իր ունեցած հեռախոսազրոյցների նյութի մասին արտահայտվելուց: Նա վախենում է խոսել թե ինչու չի միջամտել և պատժել Թուրքիային և Ադրբեջանին: Արցախի և Հայաստանի վրա հարձակվելու Թուրքիայի մասնակցության, ահաբեկիչներին ներգրավելու, Ադրբեջանին խրախուսե- լու հարցերը անպատասխան են առ այսօր: Լեռնային Ղարաբաղը սոսկ հո- ղակտոր չէ, ինչպես ասում էր Թրամփի նշանակած ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Արցախը ներկայացնում է Երուսաղեմից հետո հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկը, իր հազարավոր հնագույն կոթողներով, որը ներկայումս ենթարկվում է մշակութային ցեղասպանության, օտարաց- ման՝ Թուրքիայի կողմից կազմակերպված Ադրբեջանի ագրեսիվ գործողու- թյունների պատճառով՝ օգտագործելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեխնոլոգիաները: Այս օրինախախտումները լռության են մատնված ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի կողմից:
Հետաքրքիր է իմանալ Նախագահ Թրամփը գիտի, որ աշխարհում Վուդրոյ Վիլսոնի «Իրավարար Վճիռ» կա, և դա միակ օրինական փաստաթուղթն է Հայ-Թուրքական սահմանը որոշող:
Մենք էլ ենք լուռ:
Պարոն Բայդենը, ընդունելով Հայոց ցեղասպանութիւնը, որը ճանաչվել էր արդեն ԱՄՆ-ի 50 նահանգների, Սենատի և Կոնգրեսի կողմից 99 տոկոս մեծամասնությամբ, լուռ-անտարբեր-ականատեսի կեցվածք ընդունեց 2023 թվականի Արցախի Հայության տեղահանության-ցեղասպանությանը ողջ ընթացքում: Թուրքիայի հրամանները անվերապահորեն կատարող Ադրբեջանը նոր թափով է անցել կրոնական և մշակութային արժեքների ոչնչացմա- նը շարունակելով իր անպատիժ հանցագործությունները տարածաշրջանում, նոր հարձակումներ պլանավորելով, արհամարելով Մինսկի խմբի եռա- նախագահներ երկրներին, Եվրոխորդարանին, Վիլսոնյան Իրավարար Վճռին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հովանավորությամբ: ԱՄՆ-ը իրեն այն- պես է պահում, որ կարծես Նախագահ Վուդրոյ Վիլսոն չի եղել, կարծես «Իրավարար Վճիռ» (WWAA) չկա, կարծես «Մերձավոր Արելքի Օգնություն» (NER) չի եղել: WWAA-ը և NER-ը հիրավի «ԱՍՏԾՈ ԳՈՐԾԵՐՆ ԵՆ ԵՐԿՐԻ ՎՐԱ»: Ճանաչել Հայոց ցեղասպանությունը առանց WWAA-ը և NER- ը հիշատակելու` անազնիվ է, խիստ թերի է, ԱՄՆ-ի իսկական էությունը աղավաղող է, չար ուժերի ազդեցության արդյունք է, հսկայական նահանջ է իր իսկ բարձր բարոյա-օրինականությանը հավակնող երկրի` ԱՄՆ-ի համար: Այն Ամերիկյան չի :WWAA-ը պատմության մեջ մինչ այդ չտեսնված, միջազգային ասպարեզում հզորին վայել, զոհին գազանից փրկելու որոշում է, որը տիպար-կանոնավորող ուղենիշ պիտի հանդիսանար քաղաքակրթու- թյան շարունակականությունը «Իրավարար վճռի» ձևով լուծումները երաշխավորելու:
«Մեծ Եղեռնի» ողբերգության ողբերգականության խորազգացության պակասը, Թեոդոր Ռուզվելտից«26-րդ նախագահ», Վուդրոյ Վիլսոնից «28- րդ նախագահ» և Կալվին Կուլռիչից«29-րդ նախագահ» հետո ակներև է:
Բարոյականի վեհությունը, որը ԱՄՆ-ին դարձրեց ԱՄՆ, Հայ ազգին փրկելու համար Նախագահ Վուդրոյ Վիլսոնին Ատլանտյան Օվկիանոսը կտրել տվեց, որ նա Եվրոպա գնա, «Ազգերի Լիգա» ստեղծելու (այսօրվա ՄԱԿ-ը), որ «Հայաստանի Մանդատ» ստանձնի և նրան տա «Իրավարար Վճռի» ձև, որն անժամկետ է: Այն պարտադրում է Թուրքիային վճարել Հայերին 19 միլիարդ Ֆրանկ նյութական վնասի հատուցում (այսօրվա հաշվարկով աւելի քան $280 միլիարդ դոլլար), ստեղծել ապառազմականացված գոտի Հայաստանի շուրջը և ազատ ելք դեպի Սև ծով, Տրապիզոնով: Ոչինչ չի արված:
Ավելի մեծ պատիժներ սահմանվեցին 1919 թվականին Վերսալում, Գերմանիայի համար, որը չնայած աշխարհի անցյալ հարյուրամյակի վերի-վայրումներին վճարեց իր պարտքերը ԱՄՆ-ի պարտադրանքով: Թուրքիան սոցիալիստական դառնալու խոստումով Լենինից ստացավ Վիլսոնյան Հայաստանի մի մասը, Արցախն ու Նախջևանը Ադրբեջանին միացնելով հանդերձ, որ Ադրբեջանը մնա Ռուսաստանի կազմում: Խաբկանքն ակներև է: ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիային իրեն ենթարկեցնել Վիլսոնյան «Իրավարար Վճիռ»-ի մասին լռելով: Հայերի և «Հայկական Հարցի» հաշվին Ռուսաստա- նը լռության նույն քաղաքականությունն է վարում չխոսելով Լէնին Աթաթուրք և Ղարսի պայմանագրերի (1921) անօրինականության մասին: ԱՄՆ-ը և Ռուսաստանը գերտերության կեցվածք են ընդունում Հայերի հաշվին: Ռուսաստանը և ԱՄՆ-ը իրար հետ չեն համագործակցում: Անհնար է «Հայկական Հարցի » լուծում ակնկալել այս պայմաններում:
ԱՄՆ-ը 104 տարի է ունի հարցի լուծումը հաստատող փաստաթուղթ: Նախ և առաջ ինքը, ԱՄՆ-ն է անտեսում այն, առաջ քաշելով գազանին և զոհին հաշտեցնելու, անիրականանալի պատրանքը: ԱՄՆ-ը գիտի, որ Հայերը չեն կարող գործադրել WWAA-ը: ԱՄՆ-ը գիտի, որ միայն ինքն է կարող և պարտավոր WWAA-ը գործադրել: Թուրքերը տեսնում են, որ ԱՄՆ-ն արդեն ոնց որ թէ “մոռացել” է WWAA և Սևրը: Ռուսները գիտեն Լենին-Աթաթուրք և Ղարսի պայմանագրերի (Մոսկւա 1921) անօրինականությունը, չեն ցանկանում ընդունել և անտեսում են WWAA-ի և օրինականությունը, և գործ դրումը: Թուրքերը հաճույք են ստանում՝ պահպանելու ՆԱՏՕ-ի անդամակցությունը, գնելով հանդերձ ռուսական C-400-ը, ամեն հնարք գործադրելու, որ խնդիրը լուծողների ուշադրությունը Հայկական հարցից շեղեն։ Առայժմ Թուրքին դա հաջողվում է: Երկուսի էլ՝ թե ԱՄՆ-ի և թե Ռուսաստանի գործողությունները չեն համընկնում Հայոց ցեղասպանության փաստի իրենց իսկ կողմից ճանաչման բովանդակության հետ։ WWAA-ը և նախագահ Բայդենի կողմից 1915 թվականի ցեղասպանությունը պաշտոնական որակելը պետք է տեղադրվեր մի էջի վրա: Նրանց միջեւ կա 101 տարվա մոռացության կնիքը: ԱՄՆ-ը պարտավոր է ինտեգրել 1920 և 2021 թվականների ԱՄՆ-ի նախագահների որոշումները։ Էլ ով, եթե ոչ ԱՄՆ-ը: Աշխատանքը իսկապես կիսատ է։ Այս թերացումը վերացնելը ԱՄՆ-ի և բոլոր ժողովրդավար ուժերի գործն է: WWAA երևույթը դեռ չի դարձել ողջ մարդկությանը և միջազգային օրենսդրությանը փոխակերպող ուժ, լինելու հանդերձ քաղաքակրթությանը իմաստ և ուղղությւն տվող որոշում ։
Այն պատրաստ մոդել է Պաղեստինեան հարցը լուծելու: Հայերի տառապանքը շարունակվում է:
ՆԱՏՕ-ն հանդուրժում է Թուրքիային որպես անդամ ունենալու խայտառակութիւնը: Հայկական Հարցի լուծման այսօրվա ամենագլխավոր խնդիրները WWAA-ի գործադրումն է, «Արցախահայության Ցեղասպանությունը Շրջադարձելու», ներկա և ապագա բացասական ուժերի վայրենությունները օրենքով կանխելու և եթե անհրաժեշտ է՝ պատժելու:
2023 թվականի սեպտեմբերին, հարյուր հազարավոր հայերի զանգվածային արտագաղթ տեղի ունեցավ Էրդողանի և Ալիևի կատարմամբ, Պուտինի պասիվ խաղաղասիրական մոտեցմամբ (այնուհանդերձ հազարավոր Հայերի կյանքեր փրկեց) և Արևմուտքի հանցավոր լռության պայման- ներում ։
Ավելին, ՆՐԱՆՑԻՑ ոչ մեկը չի ներկայացրել որևէ ծրագիր՝ անդրադառնալու Թուրք-Ադրբեջանական հանցանքները քննելու և նրա հետևանքերը վերացնելու, շրջադարձելու «Արցախի Հայերի Ցեղասպանությունը», կամ խոսելու իրենց օրինական պատասխանատվության մասին, որպես Մինսկի խմբի անդամ, որպես Մադրիդյան սկզբունքների համահեղինակ, պաշտ- պանել օրենքը, արդարությունը հայերի համար, որոնք այսօր էլ դեռ վտանգի տակ են:
Նման ճակատագրական հարցում լռությունը արմատապես հակասում է ամերիկյան հիմնական արժեքներին և միջազգային օրենքների նորմերին:
Հարգելի Հայեր: Նախագահական թեկնածությանը հավակնող Ռոբերտ Քեննեդի Կրտսերը օգնության կարիք ունի: Բոլոր նահանգներում բնակվող հայերը իրենց բոլոր կապերը ի սպաս դնելով պարտավոր են մտնել համացանց (internet) և գործադրել իրենց իրավունքները «We The People» կուսակցությունը իրենց նահանգներում ցուցակագրելու:
Կալիֆոռնիայում բնակվող Հայեր, մտեք “California Online Voter Registration”
Ցուցակագրվելու և Քեննեդին ընտրելու:
1. Վարորդական իրավունքի փաստաթուղթը (driving licence):
2. Ձեր ճշգրիտ հասցեն (Address with zip code):
3. Սոցիալական ապահովագրության(social security) վերջին 4 թվերը:
Մյուս 49 նահանգներում ապրող հայերը պարտավոր են բարձրանալ «Հայկական Հարց»- ի գիտակցման այն մակարդակին, որ անձամբ ցուցակագրվելով «We The People» կուսակցութիւնը իրենց նահանգներում, իրենց ձայները տան միակ Հայանպաստ տեսլական ունեցող թեկնածուին՝ Ռոբերտ Քեննեդի Կրտսերին:
Ռոբերտ Քեննեդի Կրտսերը իր ելույթներով «Հայկական Հարցը» մտցրել է նախագահական բանավեճի օրակարգ, որպես ևս մեկ հզոր ազդակ ԱՄՆ-ի հիմնարար սկզբունքներին հակառակ գնացող Թրամփին ու Բայդենին հաղթելու:
Վուդրոյ Վիլսոնի Իրավարար վճռի ստորագրումից 104 տարի հետո վերջապես նոր հնարավորություն է ստեղծվել «Հայկական Հարցը » ներամերիկյան հարթակ բարձրացնել, որը նաև միջազգային հարթակն է:
Նույնը պիտի անեն նաև Ձեր ընտանիքի անդամները, եթե իրենք էլ ԱՄՆ-ի քաղաքացի են: Ընկերներին, բարեկամներին, հարևաններին, հարազատներին էլ ներգրավենք: Նախագահական ընտրության այս խաղը իսկապես ընտրողների քանակի հարց է: Հաշվարկը ցույց է տալիս, որ միայն Հայերի ակտիվ մասնակցությամբ առնվազն 10 միլիոն ձայն կարող ենք հավաքել Քեննեդիի համար: «Հայկական Հարց»-ը որպես իրավաբանական եզրհասկացություն, շուրջ 150 տարի է մտել է միջազգային իրավաբանության բառարան: Պատմական հնարավորություն է ստեղծվել, ընտրելու Ռոբերտ Քեննեդի Կրտսերին ԱՄՆ-ի Նախագահ, որը ինքն է առաջ քաշել «Շրջադարձել 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի Ցեղասպանությունը, և Արցախցիներին վերադարձնել դեպի իրենց տները» կարգախոսը, ԱՄՆ-ին ճգնաժամից հանելու նորարարական ողջախոհ այլ առաջարկությունների հետ զուգահեռ: Դավադրորեն, բոլշևիկյան մոլորությունների տարիներից սկսած, «Հայկական Հարց» եզրը չի օգտագործվում միջազգային հարթակ- ներում: WWAA-ը անտեսելը սկսվում է այստեղից: Ավելին, անկախացած Հայաստանի ոչ մի ղեկավար, ներառյալ այսօրվա աթոռ զբաղվեցնողները «խուսափում են» «Հայկական Հարց» եզրը օգտագործելուց: Իսկապես միա- մտություն է «Հայկական Հարց» եզրը չօգտագործել և «Հայկական Հարց»-ի Հայերի Համար բարենպաստ լուծում սպասել: Ամերիկահայության պատ- մության մեջ առաջին անգամն է, երբ Հայերս (մեր համախոհների հետ) ուղղվածություն ունենք և գիտենք ում և ինչու ընտրել: Մտնենք համացանց և հետևենք Քեննեդի-Շանահան կայքէջին www.kennedy24.com: Հետաքրքիր է: Նրանց ընտրելը չենք կարող երաշխավորել: Նրանց շնորհիվ «Հայկա- կան Հարց»-ը նախագահական ընտրապայքարի մեջ է արդեն: Մեր $$$նվիրատվություններով $$$ և մեր ձայնով աջակցենք Քեննեդի-Շա-նահան զույգին: