Ամեն անգամ, երբ լրագրողները Սնուփ Դոգի հարցով ինձ դիմում են, փո- խանցել եմ այն տեղեկատվությունը, ինչ որ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվա- կանն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ռեփերի՝ Հայաստանում կայանալիք հա- մերգին և դրա համար վճարված գումարին:
«Գիտեմ, որ նրանք ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախ- նական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Քանի որ համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: