Բրիտանիոյ Հայկական համայնքային խորհուրդը հաղորդագրութեան մը միջոցով անդրադարձաւ Յունուարի աւարտին Զուիցերիոյ մէջ, Փաշինեա- նի կատարած յայտարարութիւններուն՝ զանոնք անընդունելի եւ դատա- պարտելի նկատելով։ 

Ստորեւ՝ այդ հաղորդագրութիւնը. 

«Աշխարհասփիւռ հայ համայնքները եւ Հայաստանի մեր հայրենակիցները ցնցուել են վարչապետ Փաշինեանի դիտարկումներից` արուած 2025 թ. Յունուարի 24ին, Շուէյցարիայում մի խումբ սփիւռքահայերի հետ հանդի- պման ընթացքում: Հայոց Ցեղասպանութեանը անդրադառնալիս նրա մեկ- նաբանութիւնները կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանութեան ճըշ- մարտացիութիւնը: Հայկական համայնքային խորհուրդն իր խորին մտահո- գութիւնն ու վրդովմունքն է յայտնում վարչապետ Փաշինեանի խօսքերի առնչութեամբ: Հայոց Ցեղասպանութիւնը պատմութեան ապացուցուած, ան- հերքելի փաստ է` անկախ Թուրքիայի եւ նրա խորքային պետութեան ժխտո- ղական քաղաքականութիւնից: Աւելի քան 30 երկրներ, այդ թւում` ԱՄՆը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ պաշտօնապէս ճա- նաչել են իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն: Հայոց Ցեղասպա- նութեան ճշմարտացիութիւնը կասկածի տակ դնել կարելի է ակնկալել միայն Էրդողանից եւ նրա հետեւորդներից: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *