Չկա ավելի գործուն պատասխան ԵՄ դիտորդական առաքելության խընդ- րով Ադրբեջանի պահանջին, քան Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի ընդունումը։ Սրանով ՀՀ-ն նոր դռներ է բացում ԵՄ ներկայության և համագործակցության՝ բոլոր ուղղություններում։ Ադըր- բեջանը չի կարող ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը դիտարկել թշնամական, քանի որ իր եղբայր Թուրքիան նույնպես ջանում է նման հա- րաբերություններ ստեղծել։
Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը ԱԺ քվեարկությամբ հաստատելը, անկասկած, պատմական իրադարձություն է և էլ ավելի էական է դառնում ԱՄՆ ընտրություններից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում։
Իմ խորհին շնորհակալությունը այն 60.000 և ավելի մարդկանց, որ ստորա- գրեցին և վստահեցին մեզ։ Մենք միասին ենք կերտելու մեր, մեր զավակների ու թոռների ապագան։ Շնորհակալություն նաև ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ իրավիճակը ճիշտ գնահատելու և օրինագծին կողմ քվեարկելու համար։
Ցանկացած 1000 մղոնանոց ճանապարհ սկսվում է առաջին քայլից։
Աստված օրհնի Հայաստանը…
