1. Մ.թ.ա. 714թ. -Ասորական կայսրու- թյունը հարձակվեց Հայաստանի վրա և ավերեց այն: 

Վաթսունչորս տարի անց (մ.թ.ա. 650թ.) Ասորական կայսրությունն ընդ- միշտ անհետացավ աշխարհի երեսից: 

2. (Մ.թ. 387թ ).-Հռոմեական կայս- րությունը դավաճանաբար խաբեց հա- յերին և ոչնչացնելով Մեծ Հայքը՝ բա- ժանեց այն իր և Պարթևստանի միջև: Ութ տարի անց (մ.թ. 395թ.) Հռոմեական կայսրությունը կործանվեց և ընդմիշտ հեռացավ համաշխարհային քաղաքա- կան ասպարեզից: 

3. 1045թ.- Բյուզանդական կայսրությունը դավաճանորեն ոչնչացրեց հայկական Անիի թագավորությունը: Քսանվեց տարի անց (1071թ.) Բյու- զանդիան կորցրեց իր ունեցվածքի 80 տոկոսը, ինչը դարձավ դրա ավարտի սկիզբը և ասպարեզից ամբողջովին անհետանալու պատճառը: 

4. Պարսկական կայսրությունը հայերին տեղահանեց Անդրկովկասից՝ ավերելով և արնաքամ անելով հայկական քաղաքներն ու գյուղերը՝ բնա- կեցնելով մահմեդականներով: 33 տարի անց (1827-1828թթ.) պարսիկները գլխովին ջախջախվեցին ռուսների կողմից և կորցրին վերահսկողությունն ամբողջ Անդրկովկասի վրա, ինչը կայսրության վերջի սկիզբը դարձավ: 

5. 1915թ.-Օսմանյան կայսրությունը իրականացրեց Հայոց ցեղաս- պանությունը: Երեք տարի անց (1918թ.) Օսմանյան կայսրությունը կործան- վեց և աշխարհի քաղաքական ասպարեզից անհետացավ: 

6. 1903-1905թթ.- Ռուսական կայսրությունը՝ Նիկոլայ 2-րդի գլխավո- րությամբ, հալածանքներ սկսեց հայ Առաքելական եկեղեցու դեմ և կազմա- կերպեց հայկական ջարդեր Անդրկով կասի մահմեդականների միջոցով: Տասներկու տարի անց (1917թ.) Նիկոլայ 2-րդը կորցրեց իշխանությունը և 1918 թվականին գնդակահարվեց իր ամբղջ ընտանիքի հետ, Ռուսաստանի ցարիզմը կործանվեց և ընդմիշտ հեռացավ համաշխարհային ասպարեզից: 

7. 1988-90թթ.-ԽՍՀՄ կոչված գերտերությունը հակահայկական քաղա- քականությամբ կազմակերպեց «Օղակ» գործողութ յուն՝ հայերին արտաք- սելով Արցախից, այնուհետև մահմեդա կան ազերիներին թույլատրեց ջարդեր կազմակերպել Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում: Մեկ տարի անց (1991թ.) ԽՍՀՄ փլուզվեց և հեռացավ համաշխարհային քաղա- քական ասպարեզից: 

Այս ցուցակը կազմել էր ռուս Ալեքսանդր Բակուլինը: Ամեն ազգի մեջ էլ կան արդարասեր և ճշմատությանը ծառայող մարդիկ՝ նույնիսկ թուրքերի և ազերիների մեջ, ռուսի մեջ ինչո՞ւ չպիտի լիներ: Բարին միշտ չարից ավելի շատ է լինում այս աշխարհում, պարզապես բարին լավ չի ճանաչում չարին, հաճախ խաբվում է նրա տեսքին, խոսքին, ժպիտին, վարքին ու բարքին: 

Ես կուզենայի 8-րդն ավելացնել՝ 

2020թվականին Թուրքիան և Ադրբեջանը՝ Իսրայելի մասնակցությամբ և Ռուսաստանի Պուտինի (Ռուսաստանը միայն Պուտինը չէ) օրհնությամբ կամ գուցե օժանդակությամբ ոչնչացման եզրին հասցրին Հայաստանին՝ իր Արցախով հանդերձ: 

Ամիսներ անց Ռուսաստանը քարուքանդ է լինելու, Պուտինը դաժան ճա- կատագրի է արժանանալու: (Ռուսներն անողոք են իրենց ատելության մեջ), նույնը նաև սպասվում է Ալիևին և էրդողանին: Նրանք իրենց պատ- իժը կստանան ի վերուստ՝ հրով, ջրով, հայտնի և անհայտ տարերքի բոլոր զորությամբ: Իսրայելի առաջնորդին արդեն տեսանք, ինչ բախտի արժա- նացավ: 

Այս ամենի մեջ, անշուշտ, նախախնամության մատը խառն է, սա մի- ստիկա չէ, սա իրողություն է, կապրենք՝ կտեսնենք: 

Բակուլինը նաև գրել է. 

«Հետաքրքիր ցուցակ է՝ աշխարհի ուժեղագույն տերությունները ոչնչաց- վել են, երբ փորձել են ոչնչացնել հայերին: Իսկ Հայաստանը շարունակում է ապրել: 

Հ.Գ. Աշխարհը կկործանվի, եթե հանկարծ հայի կամ Հայաստանի հետ մի բան պատահի: 

ԻՄ ԿՈՂՄԻՑ: Սա թող մեզ համար չդառնա սնոտի հավատք: Աստված հային օժտել է ոգեղենությամբ հզոր «Հավլունի» զենքով, մի կենսաուժով, որի դեմ անզոր են մնացած բոլոր չար ուժերի զենքերն ու դավադրությունները: Հայի այդ կենսաուժը երբեք պետք չէ վատնել երբեմն միայն իրեն հատուկ ԾՈՒՅԼ, ԹՈՒՅԼ և ՀՈՒՅԼ վարքով ու բարքով: 

Աբօ Չափարեան ֆեյսբուլյան որ էջում արձանգեց հետեւեալ գրառումով. Յարգարժան Մնացական Հարությունյան, Ինչպէս որ արեւմտհայերը կ՚ը- սեն՝ Գրիչդ միշտ դալա՛ր։ 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *