Ցավալի է, որ ապրում ենք մի էնպիսի դարաշրջան, որտեղ մարդկանց ավելի հեշտ է տրվում վատաբանել ու ցեխ շպրտել մարդկանց վրա, քան գնահատել դրականը: 

Խոսքս, մասնավորապես, վերաբերվում է լրատվամիջոցներին, երբեմն իրենց «գեղեցկագույն» ղեկավարներով, ինչպես նաև որոշ «քաղաքականաց- ված» անհատների: Հարգելիներս, բոլորդ ձեր սոցիալական հարթակներում ու ձեր լրատվամիջոցներով կոռուպցիայից եք խոսում: Ընկերներ, մի փոք- րիկ հուշում անեմ՝ կոռուպցիայի մեծագույն դրսևորումներից մեկը գումա- րով հոդվածներ գրել կամ հանելն է, տարբեր պատվերներ կատարելն է, մարդկանց սորտավորելն է… Դուք էլ գիտեք, որ ես, վստահաբար, գիտեմ՝ ումի՞ց, ինչքա՞ն, ինչի՞ դիմաց ու ե՞րբ… Փոխարենը մի խորհուրդ էլ ես տամ, դադարե՛ք ինձ վերագրել քաղաքական տարբեր ուղղվածության մարդկանց հետ փոխկապակցվածություն ունենալը, ուղղակի դադարե՛ք: Դադարե՛ք պատերի տակ բամբասել, էդ բամբասանքների արդյունքում սեփական կարճ ուղեղով ենթադրություններ անել, հետո մանկամիտ եզրակացությունների արդյունքում ինձ, օրինակ, ջնջել ՖԲ ընկերների ցանկից: Պարզունակ եք: Այսքանից հետո, շոյելով ձեր էգոն, գնում եք հանգիստ տուն ու մտածում՝ լավ արեցիք, հասնում էր: Էս ամենը կարող է միայն քմծիծաղ առաջացնել: Ընկերներ, մենք էս քաղաքում ապրում ենք ու շատ հաճախ առերեսվում: Շարունակելու եմ ուղիղ ու հպարտ, երբեմն նաև կարեկցանքով նայել ձեր աչքերի մեջ, այ, թե դուք ի՞նչ եք անելու… 

Խոսում եք քաղաքականությունից ու փորձում եք ինձ ևս քաղաքա- կանացնել: ԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՉԵՄ: Ես քաղաքական ուղղվածություն չունեմ: Դադարե՛ք ինձ փոխկապակցել Արամ Սարգսյանի և Արմեն Սարգսյա- նի հետ: Խրախուսվում է զանգելն ու էդ մարդկանց ուղիղ հարց տալ՝ եր- բևէ, որևէ քաղաքական կամ գործնական կապ ունեցե՞լ ենք իրար հետ: Պատասխանը, միանշանակ, լինելու է ՈՉ: Ես անհատ եմ ու, ինչ-որ կետից, բոլորդ պարտավոր կլինեք ընդունել այդ իրականությունը՝ անկախ նրա- նից, թե ձեր համար որքան բաղձալի էին այդ բամբասանքներն ու մանիպու- լյացիաները, երբեմն նաև՝ եկամտի աղբյուր: 

Որպես ամփոփում ասեմ՝ աշխարհն առաջ է գնում, իսկ դուք ստեղծել եք ձեր գաղջ ու կեղտոտ շրջակա միջավայրը, դոփում եք այդ կետում ու ձեզ բավարարված համարում: Ընտրությունը ձերն է: Ես իմ ուղին ունեմ, դուք՝ ձերը: 

Կհանդիպենք: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *