Քանի մը օր առաջ վերջ գտաւ Եւրոպայի աղջկանց ճատրակի անհատական ախոյեանութիւնը, որուն աւարտին ոսկի մետալակիր դարձաւ սերպ վար- պետ Թէոտորա Ինիաչ, որ կարելի 11 կէտերէն 9,5 կէտ հաւաքեց: 

Բ. դիրքը գրաւեց ռումանացի Իրենա Պուլմակա (8 կէտ), մինչ Էսթոնիոյ վարպետ Մայ Նարվա գրաւեց 3-րդ դիրքը (8 կէտ)` չնչին տարբերութեամբ: 

Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչեան 7,5 կէտ ձեռք ձգեց եւ գրաւեց 11-րդ դիրքը: 

Էլինա Դանիէլեան 7 կէտ ձեռք ձգելով 17-րդ դիրքը գրաւեց, մինչ Աննա Խաչատրեան (6,5 կէտ) գրաւեց 30-րդ դիրքը, իսկ Մարիամ Մկրտչեան` 31- րդ դիրքը (6,5 կէտ): 

Սուսաննա Գաբոյեան (6,5 կէտ) գրաւեց 36-րդ դիրքը, Մարիա Գէորգեան (5 կէտ)` 76-րդ դիրքը, Սոնա Կրկեաշարեան (5 կէտ)` 88-րդ, Անի Նահա- պետեան (4 կէտ)` 116-րդ, իսկ Գաբրիելլա Յարութիւնեան (4 կէտ)` 121-րդ դիրքը: 

Ակնեսիա Սթեփանիա Տէր Աւետիսեան (Լաթվիա) 6,5 կէտ ձեռք ձգեց եւ գրաւեց 38-րդ դիրքը, մինչ Անուշա Սուպրամանեան (Անգլիա) 5 կէտ ձեռք ձգեց` գրաւելով 97-րդ դիրքը: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *