Պարոն Փաշինյան Ալիևը որպես պատերազմի հանցագործ պետք է Հռոմի ստատուտով կանգնի միջազգային ՀԱԱԳԱՅԻ դատա- րանի առաջ, դա միակ միջոցն է, որ կսանձի Ալիևին. դրա համար է ձեզանից պահանջում դատական հայցերը չեղարկեք, հետ կանչեք,
Ալիևը ցեղասպան է և Արցախում ցեղասպանություն է իրականացվել, բոլոր հիմքերը կան ապացուցելու և տեղավորվում են Լեմկինի ցե- ղասպանության բանաձի սահման- մանը և նա պետք է կանգնի ՀԱԱԳԱՅԻ միջազգային դատարանի առաջ, , իսկ դուք գիտե՞ք, որ նա մեր դեմ ներկայացրած հակընդեմ հայցերում բազում մեղադրանքների շարքում ՀՀ-ից միլիարդավոր դոլարներ է պահանջում պատերազմում կրած իր վնասների փոխհատուցման համար, իսկ դուք նրանից պահանջե՞լ եք, որ նա էլ մեր դեմ ներկայացրած հա- կընդեմ հայցերը հետ կանչի, … պատերազմ, որ ինքն է սկսել…իսկ այդ հակընդեմ հայցերի տակից ո՞վ է դուրս գալու, եթե մեր Պրոֆեսիոնալ իրավաբան Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց…եթե մեր հայցերը հետ կանչվեն, իսկ Ալիևի հակընդեմ հայցերը բավարարի դատարանը, այդ միլիարդները որտեղի՞ց եք տալու, դուք խորը մտածե՞լ եք այդ ռիս- կային քայլին գնալուց առաջ… առանց այդ էլ ձեր օրոք մեր արտաքին պարտքը 7 տարում կրկնապատկվեց… Եղիշե Կիրակոսյանի պես խելացի պրոֆեսիոնալ իրավաբանի շնորհիվ էինք դատական հայցերը շահել, և շատ հակընդեմ հայցեր մերժվում էին, հիմա ի՞նչ է դուրս գալիս, ԱՄԵՆ ԳՆՈՎ խաղաղության պայմանագիր կնքելու ՁԵՐ ՁԳՏՈՒՄԻՆ Է ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՔ Ալիևնին ԳՈՀԱՑՆԵ՞Լ, հե՞տ կանչԵԼ մեր դատական հայցերը, և արդարացնելու՞ եք, թիկու՞նք եք կանգնելու պատե- րազմի հանցագործ մեր թշնամուն. պարզ է, եթե նման մտադրություն չունենայիք, պարզ է, որ Եղիշե Կիրակոսյանը երբե՛ք հրաժարական չէր տա և դուք էլ հրաժարականի դիմումը չէիք ստորագրի… փաստորեն օգ- նում եք հանցագործին, մեր թշնամուն, որ պատասխանատվություն չկրի հազարավոր մեր զոհերի, Արցախի հայաթափման համար, պատրաստվում եք հետ կանչեք, չեղարկեք դատական հայցերն անգամ առանց նախնական երաշխիքի՞, որ 3 տարի 5 կիլոմետր ՀՀ հողում խրամատավորված ազերի զինվորներին Ալիևը դուրս կհանի՞ մեր սահմաններից. թե՞ ոչ…այն դեպքում, երբ ինքներդ էլ վստահ չեք և վերջերս ներքին լսարանին հիշեցնում էիք, որ էսկալացիայի վտանգը մեծ է, լավ իմանալով, որ Ալիևի միակ նպատակը պատերազմով Մեղրին վերցնելն է, իսկ եթե պատերազմեց, գիտցեք Սյու- նիքն ամբողջությամբ կգրավի և ձեռքը բռնող չի լինի…Ալիևը հերթով ներկայացնում է իր պահանջները, որպեսզի էսկալացիայի դեպքում պատ- ժից խուսափի, ԱՌԱՋԻՆԸ՝ ՀՀ դատական հայցերից հրաժարվելու, հետ կանչելու պահանջն է դնում իրեն ապահովագրելու համար, 2-րդ պահան- ջը Սահմանադրությունից 2 կետերը հեռացնելն է, 3-րդ պահանջը ԵՄ դիտորդներին հանելը, 4-րդ պահանջը լինելու է դարձյալ Մեղրու միջանցքը ստանալը, մերժման դեպքում կպատերազմի, կամ էլ կպահանջի վերա- հըսկողությունն իրականացնի ադրբեջանական կողմը. մերժման դեպքում քանի որ արդեն հանել է տվել ԵՄ դիտորդներին՝ կպատերազմի… այս է Ալիևի մշակած սցենարը… իսկ պատերազմելու դեպքում մեր դատական հայցերն արդեն լսելի չեն լինի միջազգային դատարանում… քանզի մենք դիվանագիտություն չունենք, ոչ միայն պատերազմում պարտվեցինք, այլև դիվանագիտորեն, Պարոն Փաշինյան ոչ թե պետք է մեր եղած դատական հայցերը հետ կանչել, չեղարկել, այլ՝ նոր հայցով դիմել Միջազգային ՀԱԱԳԱ- ՅԻ դատարան Հռոմի ստատուտի հիման վրա որպես պատերազմական հանվագործի գործ հարուցվի, Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ, նա Հայաստան պատությունն իրենով անելու մտադրություններից երբեք հետ չի կանգնի և մեր ժողովուրդը հանգիստ, խաղաղ կյանք չի ունենա… իսկ ձեր խաղաղության ձգտումները Ալիևի համար շանս է, որ նորանոր զիջումների գնաք…
այս հոդվածում չխորանամ մանրամասների մեջ, քանզ վերջերս եմ 3 «բաց նամակներով» դիմել ձեզ, ազգային հարցերին վերաբերվող, յու- թուբում կան 3 վիդեոները… հիմա այս հոդվածիս առիթը Հարգարժան Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է, որ չկարողացա լռել. վերջերս Հ-1-ով լսեցի ձեր թռուցիկ անդրադարձը Ալիևի դատական հայցերը հետ կանչելու պահանջի մասին, բայց ի՞նչ իմանայինք, որ պետք է նման քայլի գնայիք, փաստորեն տնտղում էիք, թե ի՞նչ արձագանք կունենա, որ կյանքի կոչեք… պարզ է ձեր թիմը ձեզ չի հակառակվում, ժողովուրդն էլ արդեն հոգնել է, և ձեր դեմ խաղ չկա… Ալիևը Եղիշե Կիրակոսյանի պրոֆեսիոնալիզմը տեսնելով, իրեն ապահովագրեց, որ ՀԱԱԳԱՅԻ դատարանի ճաղերի հետևում չհայտն- վելու համար և դուք օգնում եք պարոն Փաշինյան… հիշեցնեմ Տավուշի դեպ- քերը. սկզբում տարածեցիք, թե Էսկալացիայի վտանգ կա, շտապեցիք արա- գացնել սահմանագծումը և արդյունքում 4 գյուղ նվիրեցիք, հիմա էլ օրեր առաջ, նորից եք մեզ հուշում եք «էսկալացիայի վտանգը մեծ է» և ճանապարհը բացել խոստացաք… արդեն ձեր բոլոր գաղտնի քայլերը վերծանված են, մի ջանացեք էսկալացիայի վտանգը դրոշակ սարքած ահաբեկեք ժողովրդին, որ Ալիևի կապրիզները գոհացնեք…
դժգոհողների պակաս չկա… ժողովուրդը դեռ համբերում է…բայց լռելը ճիշտ չէ… սխալ -սխալի հետևից եք թույլ տալիս և այն էլ անդառնալի, որ ձեզանից հետո ոչ ոք չի կարողանալու շտկել… 6 տարի իմ տասնյակ հոդվածներով, յութուբով, ստատուսներով ձեր թիկունքին կանգնեցի, սխալները տեսնում էի, լռում էի, մտածում էի, թեմա չտամ ընդդիմությանը, սևեռվել էի ազգային խնդիրների վրա, բայց այդտեղ էլ ձախողեցիք. արցախի հայաթափվելը միայն Արցախյան կողմի սխալները չէին, դուք օտարոտի մոտեցաք հարցին, այն պահից, երբ Շարլ Միշելը հորդորեց նշաձողն իջեցնե… այդ նշաձողն իջեցնելը չէր նշանակում բախտի քմահաճույքին թողնել արցախահայության ճակատագիրը, դուք չկարողացաք բանակցել, որ արցախահայությունը մնար իր հողի վրա, տեղահան չլիներ… թող ապրեր իր հողի վրա և թեկուզ ստանար Ադրբեջանի քաղաքացիություն, տուն-տնավեր չլիներ…շտապեցիք ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու Ալիևի ձեռքերն ազատ արձակեցիք… անտիկ դարերից հայկական Արցախը համարեցիք 200 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանինը… դա էլ երևի Հայոց պատմությունը չուսումնասիրելու ձեր չիմացությունից էր գալիս…ես ձեզ առանձին հոդվածով գրել եմ, թե ի՞նչ պետք է անեիք, ես տեսա, որ բացել եք վիդոն, բայց նորից այսօր ձեր խոսույթում իշխող է Արևմտյան Ադրբեջան Ալիևի ՄԻՖԸ… իսկ Երբ որոշեցիք հաշտվել Թուրքիայի հետ, որ բացվեն Հայ-թուրքական սահմանը և Ռուբեն Ռուբինյանը ստանձնեց բանակցել Թուրքիայի արտգործնախարաի՝ Հաքան Ֆիդանի հետ, ես համակ ուշադրությամբ հետևում էի ամբողջ ընթացքին, տարիներ շարունակ ուսումնասիրելով թուրք ազգին, ես գիտեի, որ առանց նախապայմանի թուրքը սահմանը չի բացի. Նույնը եղավ նաև Սերժի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ 2009-ին հոկտեմբերի 10-ին ․ Շվեյցարիայում կնքվեց հայ-թուրքական պրոտոկոլները. «Թուրքիան ճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանն էլ Թուրքիայի» այսինքն մենք պահանջատեր չենք, բայց այդ դեպքում անգամ սահմանը չբացվեց, Թուրքիան պահանջեց վերադարձնել Ադրբեջանի 7 գրավյալ շրջանները…. պրոտոկոլները չվավերացվեցին, Հայ- Թուրքական սահմանը չբացվեց, բայց 10-ը տարի այդ պրոտոկոլներն իրենց սև գործն արեցին, ու ցեղասպանության թեման սառեցվեց, իբր հայն ու թուրքը բարեկամացել են… Սերժը միայն վերջում հետ կանչեց այդ պրոտոկոլները… քանի որ արդեն ասացի ինձ համար ամենակարևորն ազգային հարցերն են, ինձ հանկարծակի բերեց ձեր քարոզը, որ Արարատը մեր սարը չէ, Թուրքիայինն է ու խիստ հրահանգեցիք, որ այսուհետ մեր ուղեղներում որպես ռոբոտներ, արհեստական բանականությամբ առաջնորդվող ՀՀ ամենամեծ սարը Արա-գածը համարենք ու Արարատը մոռանանք, և շտապեցիք պարեկների համազգեստի թևերին դաճել Արագած սարը, շատ չանցած հայտարարեցիք, որ հայոց պատմությունը ջնջենք. այնտեղ մութ ու խավար է ու նոր էջից գրենք հայոց լուսավոր պատմությունը, պարզ է հայոց պատմության մեջ 1893-ից մինչև 1923-ը ցեղասպան թուրքը հայ ազգին իսպառ բնաջնջման քաղաքականություն է վարել, արդյունքում կողոպտվել է Տիգրան Մեծից մեզ ժառանգած պատմական հայապատկան Արևմտյան Հայաստանը, սա արդեն Արարատն օտարելուց հետո էրդողանին գոհացնող 2-րդ քայլն էր, իսկ Շվեյցահայ համայնքի հետ հանդիպմանը ինքներդ ձեզ գերազանցեցիք, կասկածի տակ դնելով հայոց ցեղասպանության իրողությունը, ջանալով ինչ-որ թվեր խճճել, ռուսի գրպանը գցել, պատմության ընթացքը շեղել, նույնն էլ արեցիք ԱՄՆ այցի ժամանակ հայ համայնքի հետ հանդիպմանը, երբ ժողովուրդն ընդվզեց, ՔՊ-ականները սկսեցին անհեթեթ պարզաբանումներ տալ, որ իբր ձեզ ճիշտ չենք հասկացել. իրո՞ք և այդպես ամբողջացվեց և բացահայտվեց ձեր ձգտումը սահմանները բացելուն միտված, որ Հայ թուրքական սահմանի բացման բանակցությունների հիմքում ընկած է հայոց ցեղասպանության հարցը ջրելը, որ մաքրեք թուրքիայի ճակատից ցեղասպանի խարանը, մի բան որ տարիներ շարունակ թուրքիան Հրեական լոբբիիրն էր կաշառում, որ ցեղասպանության դատապարտման բանաձևերը ԱՄՆ կոնգրեսում վիժեցնեն, հիմա դուք եք ստանձնել ազգի թիկունքին նման քայլի գնա… Չմոռանամ ասել, որ թուրքը հային ոչնչացնելու համար նրան հետապնդել է գրեթե բոլոր հայ գաղթօջախներում… 3 «բաց նամակ գրեցի ձեզ այդ թեմայով» յութուբում մեծ հնչեղություն ունեցավ, հիմա հարաբերական անդոր է տիրում, սամանը դեռ բացված չէ այդքանից հետո, քանզի Էրդողանն էլի նախապայմաններ ունի, դա էլ կրկին իր եղբայր Ալիևի առաջ Մեղրու դռները բացելն է, որից ինքն է օգտվելու, իսկ Ալիևը դեռ 4 նախապայման ունի, որ պետք է կատարեք… որպեսզի ստորագրի խաղաղության պայմա- նագիրը… դա էլ հարց է, նախքան պայմանագիրը ստորագրելը Ալիևն իր զինվորներին կհանի՞ մեր հողից, թե կխաբի, կստորագրի, բայց չի հանի… հարցականները շատ են, իսկ դուք պարոն Փաշինյան մեծ ռիսկի եք դիմում, վիզ դրած ամեն գնով փորձում եք հասնել պայմանագիր ստորագրմանը և ոչ մի երաշխիք, որ ստորագրելուց հետո այդ փաստաթուղթն Ալիևի համար լինելու է զսպաշապիկ և մեր սահմաններում խաղաղություն է տիրելու. նա այդ փորձն ունի արդեն, ինչպես խախտեց 1994-ի Բիշքեկյան զինադադարը, որով Արցախի հարցը պետք է լուծվեր Մինսկի խմբի գլխավորությամբ, խաղաղ բանակցությունների շրջանակներում, բայց Ալիևը 2 անգամ պատերազմեց և վերջապես Արցախն իրենով արեց… այսօր չեմ կարող լռել, երբ պրոֆեսիոնալ իրավաբանը՝ Եղիշե կիրակոսյանը, որը ՀԱԱԳԱՅԻ դատարանում ՀՀ օգտին դատեր էր շահում, Խաղաղության պայմանագիր կնքելու հանար աշխատում եք կատարել Ալիևի բոլոր կապրիզները և հետ կանչեք բոլոր հայցերը, մի օր էլ ԵՄ խաղաղապահներին կհանեք, հաջորդը ՝սահմանադրության 2 կետերը կփոխեք …Հիմա շտապում եք դատական հայցերը հետ կանչե… որի իրավունքը չունեք, իսկ Եղիշե Կիրակոսյանն իր հրաժարականով իրեն դրսևորեց որպես արժանապատվ մեծատառով հայի, իսկական հայրենասերի, որպեսզի մասնակից չիլինի, և ջուր չլցնի թշնամու ջրաղացին…
Վերջում չմոռանամ ասել. Միշտ փնտրտուկների մեջ եմ, երբ հանցագործը տան վրա է հարձակվում, նրան վնասազերձելը ինքնապաշտպանություն է համարվում, մտածում եմ. ՀԻՄԱ ԹՇՆԱՄԻՆ 3 տարի ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՄԵՐ ՏՈՒՆ՝ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ և միթե՞ այդքան անզոր ենք, տկար, չունենք այդքան ռազմավարական գիտելիքներ, որ ամեն գնով մեր երկրից դուրս շպրտենք ազերի զինվորներին, թեկուզ խորամանկելով, լավ նախապատրաստվելով ռազմական գործողությունների և շրջափակել, գերի վերցնել մեր տարածքում գտնվող բոլոր ազերի զինվորներին, այլապես ինքն է հարձակվելու և ողջ Սյունիքն է վերցնելու… թող մեր գեներալները Սյունիքի ազատագրման մանրակրկիտ պլան մշակեն և հանկարծակի բերեն թշնամուն, շրջափակեն… մեկ է առանց պատերազմի, առանց արյուն թափելու Ալիևը չի լքի Սյունիքը, Սյունիքը ծախված է Քոչի կողմից 1999-ի հուլիսին Հեյդար Ալիևի հետ Սադա- րակում 4 ժամ տևած բանակցությունների ժամանակ, որտեղ Քոչը գոր- ծարք կնքեց. Լաչինը Մեղրու հետ փոխանակելու, այնինչ ողջ Սյունիքն էր.. մեզ թվաց, թե հոկտեմբերի 27-ով կանխվեց, բայց իրականում չի չեղարկվել, ինչպես Արցախն, այնպես էլ Սյունիքը ծախված է եղել… բա Քոչն ինչու՞ է իրեն պատե-պատ տալիս, որ չբացահայտվի… Տեսնու՞մ եք Պարոն Փաշինյան ազգի թիկունքին թշնամու հետ գաղտնի բանակցելը ինչ անելանելի իրավիճակի առաջ կանգնեցրեց Հայաստանը և Արցախը…պարոն Փաշինյան խորհեք ասածներիս շուրջ, հատկապես ժողովրդի հետ կիսվեք ազգային խնդիրներին վերավերվող հարցերի շուրջ. ժողովուրդն է այս երկրի տերը, անկեղծ եղեք ժողովրդի հետ, ոչինչ մի թաքցրեք ժողովրդից, դուք պատասխանատու եք մեկ Աստծո և մեկ էլ ձեզ իշխանության բերած ժողովրդի առաջ… Մի հիասթափեցրեք ժողովրդին… թշնամու ծառը ջրելու համար մեր ծառը մի չորացրեք, առաջ մեր ծառը ջրեք… Հեղափոխությունից առ այսօր դուք հայտարարում եք, որ չեք խառնվելու արդարադատությանը, դատական գործընթացներին և դատական ոլորտը ձերը չէ, ասեմ, որ հավատում եմ, եթե խառնվեիք, այսօր այսպիսի ամենաթո- ղություն ու ապօրինություն չէր լինի երկրում, անպատժելիությունը բերել է ամենաթողության, հանցագործությունների աճին … ՀԻՄԱ ՀԱՐՑ, եթե դուք մեր երկրի դատական գործերին չեք խառնվում, հանցագործները վխտում են, բա ի՞նչ իրավունքով եք խառնվում ՀԱԱԳԱՅԻ ընդունած վճիռնե- րը չեղարկելուն, ի՞նչ իրավունքով, ո՞վ է ձեզ նման մանդատով օժտել Կիրակոսյանի պես պրոֆեսիոնալ իրավաբանի շնորհիվ դատական հայցե- րը շահած իրավաբանից եք ազատվում, որ կատարեք Ալիևի կապրիզները. ձեզ ո՞վ է նման մանդատով օժտել, ժողովուրդը՞, շատ չե՞ք շահարկում ժո- ղովրդին ձեզ տված ձայները, թաքնվելով ժողովրդի թիկունքին, ժողովրդի անունից հանդես եք գալիս և մարդասպան հրեշին օգնելու ձեռք մեկ- նում, որ մեզ խաղաղություն ողորմա, դեռ ինչքան եք իջացնելու հայ ազգի արժանապատվության նշաձեղը ժողովրդի կամքին դեմ քայլեր անելով. հար- կավոր է սոցհարցում անցկացնել, տեսնենք ժողովրդի անունից այդ իրավու- նքը ձեզ վերապահվա՞ծ է, որ մեր թշնամու դեմ շահած հայցերը հետ կանչեք, չեղարկեք, փաստորեն արդարացնում եք մեր թշնամուն. հազարավոր մեր ջահելների թափած արյունն եք ուրանում, նրանց մայրերի աչքերը դեռ թաց են… այդ էլ ասեմ, որ դատական հայցերը ոչ միայն Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ ենք շահել, այլ այդ գործընթացներին մի ամբողջ թիմ է աշխատել նրա ղեկավարությամբ. տասնյակ իրավաբաններ իրենց մաս- նակցությունն են բերել Ադրբեջանի գործողությունները դատապարտող. մերկացնող… նրանց ելույթների վրա հիմնվելով են ՀԱԱԳԱՅԻ երդվյալ դատավորները Ադրբեջանին դատապարտող վճիռներ կայացրել ի օգուտ հայկական կողմի… նորից հիշեցնեմ մեր դեմ Ադրբեջանի ներկայացրած միլիարդների փոխհատուցման հակնդեմ հայցերի պահանջի մասին. դուք այսօր մեր հայցերը չեղարկելով, փոխհատուցման միլիարդները վաղը թողնելու եք ժողովրդ վզին, առանց այն էլ ձեր իշխանության օրոք արտաքին պարտքը կրկնապատկվեց… լավ ՔՊ-ում մի հայրենասեր, արժանապատվություն ունեցող մի պատգամավոր չկա, որ դեմ դուրս գա ձեր քայլերին, թե՞ բոլորը վայելում են այս անպատասխանատու իրավիճակը, իսկ ընտրությունները սարերի հետևում չեն, մտածու՞մ եք, որ ժողովրդի մոտ մեծ հիասթափության ալիք է գեներացվում, գոնե բարեհաճեք ձեր էջի կոմենտները կարդացեք, թե՞ մի երկուսը գրում եմ Թագավորս, հզորս, միակս, իսկ ադմինները աշ-խատում են բացասականները մաքրել, բայց