Գերմանացի գրող, բանաստեղծ, հրապարակախոս, մարդու իրա- վունքների պաշտպան Արմին Վեգ- ները ծնվել է 1886թ.-ի հոկտեմբերի 16-ին Էլդերֆելդ-Վուպերտալում (Գերմանիա): Նա դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հանդես եկել նրա կազմակերպիչներին պատժելու կոչով: 

Արմին Վեգները 1908-13թթ. սովորել է Բրեսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում, ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան (1914թ.): Առաջին աշխարհամարտի (1914- 18թթ.) տարիներին Միջագետքում եղել է գերմանական սանիտարական ծառայության սպա, միաժամանակ թղթակցել է գերմանական մի շարք թերթերի: 

Վեգները երիտթուրքական ոճրագործությունների ականատեսներից է, լուսանկարել է սպանդի բազմաթիվ տեսարաններ, գրառել տեսածը և լուսանկարների հետ ուղարկել Գերմանիա` առանձին մարդկանց ու մամուլին, սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Ճանապարհ առանց տունդարձի» գրքում: 

1919թ. դասախոսություներով հանդես է եկել Գերմանիայի քաղաք- ներում, պատմել անապատներ քշված հայերի տառապանքների մասին: Նույն թվականին Վեգները գրել է «Բաց նամակ ԱՄՆ-ի նախագահ Վուդ- րո Վիլսոնին», որտեղ դատապարտել է հայերի ցեղասպանության ոճրա- գործներին: 

Արծարծել է փրկվածներին բարոյական ու նյութական օգնություն ցու- ցաբերելու, բռնությամբ մահմեդականացված հազարավոր հայերի քրիս- տոնեական հավատքին դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու և կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի հարցեր: 

1921թ. Վեգները՝ որպես վկա, Բեռլինում ներկա է եղել Սողոմոն Թեհ- լերյանի դատավարությանը: Գրել է նաև այդ դատավարության սղագրված հաշվետվության նախաբանը: Այն լույս է տեսել Բեռլինում (1921թ.) «Թալեաթ փաշայի դատավարությունը» վերտառությամբ: 

Վեգներն առաջին անգամ այդտեղ օգտագործել է «ցեղասպանություն»՝ «ֆերնիխտունգ դեր ռասսե» արտահայտությունը, որից 1943թ. Ռաֆայել Լեմկինը կազմել է նրա լատիներեն համարժեքը` «գենոցիդ» եզրույթը: 

1922թ. Իզմիրում հայերի ցեղասպանության կապակցությամբ գրել է «Ճիչ Արարատից» հոդվածը, նաև պատմական ակնարկներ ու պատմվածքներ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («Արմենիադա», «Հայ մորը» և այլն): 

1933թ.՝ ֆաշիստների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, Ադոլֆ Հիտ- լերին գրած բաց նամակում Վեգները դատապարտել է հրեաների ջարդը: Բանտարկվել է և նետվել համակենտրոնացման ճամբար: 1934թ. հեռացել է Գերմանիայից և երկարատև դեգերումներից հետո հաստատվել Հռոմում: 1927, 1968 և 1976թթ. այցելել է Խորհրդային Հայաստան: 

Վեգները հեղինակ է նաև «Երկու քաղաքների միջև» (1909թ.), «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա» (1912թ.), «Քաղաքների դիմապատկերը» (1917թ.) և այլ բանաստեղծությունների ժողովածուների, «Խոստովանություն» (1922թ.), «Մոնի կամ Աշխարհը ներքևից» (1929թ.) վեպերի: 

Վեգների գերեզմանից բերված հողով սափորն ամփոփված է Հայոց ցեղասպանության համալիրի Հուշապատում: Արմին Վեգների անունով Երևանում կոչվել է փողոց: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *