Ծանօթ. Խմբ. Տիգրան Խզմալյանին՝ Շնորհակալութիւն տեղեկութիւններու
համար։ Մեր մաղթանքն է արագ վերականգնում եւ բնականոնացում՝ կեան-
քի եւ գործունէութեան համար։
Տիգրան Խզմալյան. Իրանի հրդեհված նավահանգստի ահավոր ծավա-
լի կորուստները վշտացրել է նաև հայ հասարակության։ Հայաստանի
գործարարները մտահոգված են նաև իրենց այն բեռներով, որը Իրանի վրայով
ստանում են Դուբայից կամ առաքում։ Շնորհակալ եմ Իրանի «Թիրքարան»
միջազգային տրանսպորտային ընկերության տնօրեն Ջավադ Անսարիին,
որն Իրանից ինձ տեղեկություններ է հաղորդում աղետի ծավալների և
բեռնափոխադրման աշխատանքների մասին։ Ըստ այդ տեղեկությունների
հրդեհը բռնկվել է նավահանգստի քիմիական և վտանգավոր այլ նյութերի
մասում և հրշեջները փորձում են դա տեղայնացնել, որպեսզի այլ բաժինների
բեռնված կոնտենյերները ևս չտուժեն։ Վնասվել է նաև Մաքսատան շենքը.
բեռնված բոլոր տարանցիկ կոնտենյերները Մաքսային ծառայության պետի
հրամանով կարող են առանց մաքսային ձևակերպման շարժվել դեպի երրորդ
երկրի դարպաս և այնտեղ կատարել մաքսային ձևակերպումները։ Օրինակ
հայ գործարարի պատվերը եթե բեռնված գտնվում է Բանդար Աբբասի (Շահիդ
Ռաջայի) նավահանգստի տարածքում, կարող է առանց մաքսային ձևա-
կերպման և առանց կշռվելու տեղափոխվել դեպի Հայաստանի սահման և
Նորդուզ անցակետում կատարել մաքսային անհրաժեշտ ձևակերպումները
և մտնել ՀՀ տարածք։ Ակնկալվում է մինչև երկու օր հետո Մաքսատան ժա-
մանակավոր կետ բացվի, որպեսզի տարածքում բեռնաթափված իրերը ևս
բեռնվեն և նպատակակետ առաքվեն։ Նոր ժամանող նավերի համար ևս
ապահով մատույց է նախատեսվել, որպեսզի արագ բեռնաթափվեն։ Տու-
ժած նավահանգիստը առայժմ չի կարող ծովային ճամփով բեռներ առա-
քել և նման տարանցիկ բեռները պետք է մնան Իրանի սկզբնական դար-
պասներում։
یللملا†نیب†لقن†و†لمح†تکرش†لماع†ریدم†یراصنا†داوج†بانج†زا†رکشت†نمض
« ناراکریت†» رایتخا†رد†ناتسنمرا†راجت†و†نانیرفآراک†یارب†یدیفم†و†عماج†تاعالطا†هک
هثداح†ناگتشذگرد†ناگدنامزاب†هب†ار†دوخ†تیلست†بتارم†رگید†راب†،دنتشاذگ†بناجنیا
.مراد†یم†مالعا†ناریا†ردارب†و†تسود†روشک†مدرم†مومع†و†ییاجر†ديهش†هلکسا†قیرح†کاندرد
Այս մասին ավելի հանգամանալից խոսել եմ նաև 1in.am-ի այսօրա
առավոտյան եթերում ։