Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս եկավ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մայիսի 26-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները:
Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնությունում մաս- նակցեց թիմային պայքարի մրցաշարում: Առանձին գործիքներում որակա- վորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը, Վահագն Դավ- թյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատ- րյանը:
Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմ- պիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.516 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ:
Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում վաստակեց 14.566 միավոր եւ առաջին տեղով եզրափակիչում է: Երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մա- միկոն Խաչատրյանն այս վարժությունում որակավորման փուլում վաս- տակեց 14.400 միավոր:
Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը հավաքեց 14.300 միավոր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը՝ 13.866 մի- ավոր: