«Նեմրա» ռոք խումբը յուրահատուկ մեկնաբանությամբ է երաժշտասերներին ներկայացրել «Չքնաղ երազ» երգը, որի երաժշտության հեղինակն Առնո Բաբաջանյանն է, խոսքերը գրել է Արամայիս Սահակյանը, երգը լայն ճանաչում է ստացել Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ։ 

«Նեմրա»-ն հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա համերգով։ 

Խումբը հիմնականում նվագում է բացօթյա համերգներին և փակ հար- թակներում հանդես գալն ինքնանպատակ չի համարում։ Մարզահամերգային համալիրում նվագել են Starmus փառատոնին։ Մենահամերգով հանդես գալը նորություն է։ Կարծում են՝ նաև ձայնային և լուսային առումով համերգն առանձնահատուկ կլինի։ 

Համերգի առաջին մասում կկատարեն նոր ալբոմի երգերը, երկրորդ մասում՝ սիրված հիթերը։ Երեկոյին երկրպագուների դատին կհանձնեն The end of The Party ալբոմը։ 

«Նեմրա»-ի նախորդ՝ Mubla, Hmm ալբոմների հիմքում անհատական ստեղծագործություններ են, երբ հեղինակը լիարժեք պատկերացրել է, թե ինչպես են հնչելու բոլոր գործիքները, իսկ այս պարագայում երգերի մեծ մասը գրել է խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը, սակայն, ինչպես ինքն է ասում, խմբի բոլոր անդամները շատ լավ են աշխատել ու նրանցից յուրաքանչյուրն իր մեկնաբանություններն է փոխանցել երգերին, ինչի արդյունքում հետաքրքիր, լավ էներգետիկայով ստեղծագործություններ են ստացվել։ 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *