Սերբական «Ցրվենա Զվեզդան» հայտարարեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխության մասին։ 

Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխված ֆուտբոլիստը Բելգրադի ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ 

Նաիր Թիկնիզյանը հանդես կգա 71 համարի խաղաշապիկով։ 

Նաիր Թիկնիզյանը 2021թ. օգոստոսից էր հանդես գալիս «Լոկոմոտիվում»։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ 

Transfermarkt-ը Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։ 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *