Պետության անվտանգության երաշխիքը խաղաղությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ ընդհանրապես անվտանգության երաշխիք. իմ կարծիքով՝ այո, կա անվտանգության երաշխիք, և անվտանգության երաշխիքը խաղաղությունն է։ Խաղաղությունից բացի անվտանգության որևէ այլ երաշխիք պարզապես գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ։ Մենք այսօր ունե՞նք խաղաղություն. այո՛, խաղաղություն ունենք, բայց այդ խաղաղությունը ամենօրյա խնամք է պահանջում»,– նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարելի համարել ձեռք բերված անփոփոխ իրողություն։ «Խաղաղությունը պահանջում է ամենօրյա խնամք և առավել ևս՝ ինստիտուցիոնալացում։ Այսօր մենք խաղաղություն ունենք, ունենք խաղաղության հռչակագիր։ Երբ ասում եմ՝ խաղաղությունը պահանջում է ինստի- տուցիոնալացում, նկատի ունեմ առաջին հերթին խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Բայց դրանից հետո էլ խաղաղությունը շարունակելու է պահանջել ինստիտուցիոնալացում, որովհետև, ինչպես նշված է համաձայնագրի տեքստում, պետք է հանձնաժողովներ ձևավորվեն բնապահպանական, տնտեսական, հումանիտար և այլ հարցերի շուրջ»,- ընդգծեց նա։ Վարչապետը նշեց, որ խաղաղության ճանապարհի ցանկացած փուլից հետո ի հայտ են գալու նոր խնդիրներ, որոնց լուծումը նույնպես պահանջելու է ինստիտուցիոնալ մոտեցում։ «Նույնիսկ 50 տարի գոյություն ունեցած խաղաղությունները ինստիտուցիոնալացման կարիք ունեն։ Եթե դու չես զբաղվում խաղաղության ինստիտուցիոնալացմամբ, խաղաղությունը ապա ինստիտուցիոնալացվում է, այսինքն՝ քայքայվում է։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *