Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ»,- նշում է Վահագ Ռաշը։ Նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հնչյունային ռեժիսորն է Սերգեյ Գասպարյանը, հեղինակը՝ Սերժ Գաբյանը։ Նոր երգն արդեն հասանելի է YouTube-ում։ Վահագ Ռաշը վստահ է, որ ստեղծագործությունը կսիրվի ոչ միայն իր լսարանի, այլև ավելի լայն շրջանակներում. «Սա սովորական «տաշի-տուշի» երգ չէ, այն խոր խորհուրդ ունի և կարող է դառնալ կյանքի կարևոր պահերի նվագակցողը»։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *