ԳՈՐԻՍ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՀԱՅԱՍՏԱՆԵրկուշաբթի սեպտեմբերի 22-ին սկսվեցինԱմերիկյան Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտ – «American Armenian National Security Institute» (AANSI Combat Life-Saving Train ing) AANSI Ռազմական Դրության Ժամանակ Վիրավորի փրկարարական վարժանքները Գորիսում: Վարժանքները շարունակվեցին մինչեվ սեպտեմբերի 26-ը։ Առաջին անգամ Սյունիքի մարզում կայացող Ամերիկյան Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտ կազմակերպության վարժանքները իրականացան համագործակցությամբ՝ ՀՀ Պաշտպանութեան Նախարարության եւ Ներքին Գործոց Նախարարության Փրկարարական Ծառայության Բաժանմունքին: Ուրախալի է որ այս խիստ կարեվոր վարժանքներին որպես ուսանող իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ Պաշտպանության Նախարարության Սյունիքի Աշխարհազորի զինծառայողները, առաջնորդությամբ՝ Աշխարհազորայիններու ջոկատի հրամանատար փոխ-գնդապետ Կարո Ավանեսյանի, Ներքին Գործոց Նախարարության Փրկարարական Ծառայության Բաժանմունքի անձնակազմի անդամներ, առաջնորդությամբ՝ Փոխ-Գնդապետ Անդրանիկ Սահակյանի, Գորիսի Պետական Համալսարանի ուսանողները, առաջնորդությամբ՝ Գորիսի Պետական Համալսարանի նախահագ Դկ. Տիգրան Բադունցի, Գորիսի Բժշկական Կենտրոնի անձնակազմի անդամները, առաջնորդությամբ՝ Գորիսի Բժշկական Կենտրոնի ղեկավար Բժ. Դաւիթ Բենիկի Մաշուրյանի, Գորիսի Գոլեջի բուժքոյրերն ու բուժեղբայները, առաջնորդությամբ՝ Գորիսի Գոլեջի Նախագահ Կարեն Սամվելի Ալեքսանյանի:Ընդհանուր՝ 91 քաղաքացիներ մասնակցեցին վարժանքներին ներկայացնելով Գորիսի համայնքում գործող տարբեր հաստատություններ: Ամերիկյան Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտի AANSI Ռազմական Դրության Ժամանակ Վիրավորի Փրկարարական Վարժանքներին որպես մարզիչ եւ դասատու իրենց մասնակցությունը բերեցին ամերիկայից ժամանած փորձառու մասնագետների AANSI խումբը գլխաւորությամբ AANSI հիմնադիր Նախագահ եւ Միացեալ Նահանգների Բանակի Գեներալ Մայոր (թոշակ.) Մարք ՄաքՔարլիի, Միացեալ Նահանգների Բանակի Աւագ Գնդապետ (թոշակ.) Ջեյմս Ռոբինետտի, AANSI Մարդասիրական Օգնության Բրիգադայի Վարժանքների Տնօրեն՝ Լոս Անջելոսի Շերիֆ հրամանտար Բրադլի Լայընը եւ AANSI կազմակերպության հիմնադիր փոխ-Նախագահ եւ AANSI Մարդասիրական Օգնության Բրիգադայի փոխ-հրամանատար Աբօ Չափարեանը: Առաջին բուժօգնության ուսուցողական եւ ռազմադաշտից տարհանման եւ փրկարարական վարժանքներին իրենց անգին մասնակցությունը նաեւ բերեցին Ներքին Գործոց Նախարարության Փրկարարական Ծառայության Գորիսի շարջանի Բաժանմունքը ղեկավարությամբ Փոխ Գնդապետ Անդրանիկ Սահակյանի։ Առաջին բուժօգնության ուսուցումները առաջնորդեցին մասնագետ դասատուներ Ջորա Աբգարյանը եւ Բելա Գասպարյանը: Կազմակերպչական աշխատանքներին աջակցեցին բազմաթիվ անհատներ եւ հատկապես AANSI կազմակերպության Գորիսի մասնաճյուղի ղեկավար Սերոջ Մաշուրյանը, AANSI անձնակազմի գործադիր աջակից Աննա Մկրտչյանը: Վարժանքների նպատակն է բարձրացնել քաղաքացիական պատրաստվածության մակարդակը և զարգացնել արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքման հմտությունները։ Միջոցառումը կարևոր հանդիսացավ նպաստելու քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում կազմակերպված արձագանքման մշակույթի զարգացմանը։ Մասնակիցների բուռն փափաքին ընդառաջելով AANSI կազմակերպության ղեկավարությունը հանձնառություն ստանձնեց պարբերական դարձնելու AANSI Ռազմական Դրության Ժամանակ Վիրավորի փրկարարական վարժանքները՝ Սյունիքի մարզում: AANSI Մարդասիրական Օգնության Բրիգադայի վարժանքները կայացել 2023 թվականին Արագածում՝ ՀՀ Պաշտպանության և Ներքին Գործերի Նախարարությունների համագործակցությամբ։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *