ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ 2025 թ. հոկտեմբերի 10-13-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: «Այս քառօրյա աշխատանքները նվիրված կլինեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը՝ Հաագայի հունիսյան գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների կողմից ընդունված որոշումների համաձայն, ներառյալ համախառն ներքին արդյունքի 5% – ը պաշտպանության և անվտանգության հետ կապված ներդրումների վրա ծախսելու պարտավորությունը մինչև 2035 թվականը», – ընդգծել Է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոն իր բացման խոսքում: Անդրանիկ Քոչարյանը, հայկական պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *