ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի այս հայտարարությունը վկայում է, որ «Թրամփի ուղին» այլևս միայն ամերիկյան նախաձեռնություն չէ. այն դարձել է եվրաատլանտյան համատեղ նախագիծ՝ «Խաղաղության խաչմերուկի» ռազմավարական շրջանակում։ Սա սկզբունքային շրջադարձ է՝ Հայաստանի տարածքով անցնող այս TRIPP-ը ստանում է ոչ միայն ԱՄՆ-ի քաղաքական հովանավորությունը, այլև Եվրամիության ֆինանսական և ինստիտուցիոնալ ներգրավվածությունը։ Այս ձևաչափը Հայաստանի համար ստեղծում է նոր որակի հավասարակըշռություն. ԱՄՆ-ն բերում է ռազմավարական տեսլական, իսկ ԵՄն՝ ֆինանսական կայունություն և տնտեսական վստահելիություն։ Արդյունքում նախագիծը դառնում է ոչ թե նախագահ Թրամփի և ԱՄՆ-ի նախաձեռնություն, այլ միջազ-գային կոնսենսուսի արդյունք՝ ամրագրված ԱՄՆ–ԵՄ համակարգային համագործակցությամբ։ ԵՄ-ի ներգրավմամբ «Խաղաղության խաչմերուկը» ստանում է տևական և ինստիտուցիոնալ երաշխիքներ։ Սա փարատում է այն բոլոր պնդումները, թե նախաձեռնությունը ժամանակավոր է և կտևի միայն մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը։ Այն վերածվում է տարածաշրջանային կայունության և ինտեգրման երկարաժամկետ նախագծի, որտեղ Հայաստանը դառնում է ոչ թե օբյեկտ, այլ ակտիվ խաղացող՝ վերահաստատելով իր սուբյեկտայնությունը եվրաատլանտյան ռազմավարական հենքում։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *