ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որն անցկացվում է ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ ներկայացուցիչներ և ռազմական կրթության պատասխանատուներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ առարակայական ծրագրերի փոփոխությունները: Անդրադարձ է եղել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին. նշվել է, որ ապահովվելու է ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ սպայական կրթություն ստացող ուսանողների համար: Առանձնակի կարևորվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո բանակային խաղերի անցկացումն ուժային կառույցների միջև, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *