Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հետևել է հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղում քննարկվել են մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է որակի և ժամկետների պահպանման հարցը:
