ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տիկին դեսպանի ներդրումն անժխտելի է։ Նախարարն ընդգծել է դեսպան Քվինի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրաց- նելու հանգամանքը։ Կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ նախա- րարը փաստել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով կյանքի են կոչվել Ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք կարևոր ծրագրեր։ Դեսպան Քրիստինա Քվինը արդյունավետ ու կառուցողական համագոր- ծակցության համար շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին և նախարարության թիմին։ Դեսպանը բարձր է գնահատել համատեղ իրականացված ծրագրերը, նաև մի շարք հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, նա- խարարության հետ գծագրված առաջիկա ծրագրերի իրացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին Նախարարը դեսպանին մաղթել է նորանոր հաջո- ղություններ՝ ընդգծելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *