ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված համաձայնությունը պահպանելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու հա- մար։ Սա սարսափելի պատերազմ էր՝ 8 պատերազմներից մեկը, որոնց ես վերջ եմ դրել: Հիմա տիրում է բարգավաճում և խաղաղություն»,-գրել է ԱՄՆ նախագահը: Թրամփը հայտնել է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ խաղաղությանն ուղղված ջանքերը զարգացնելու և TRIPP նախագիծն առաջ մղելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ կամրապնդեն իրենց ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կկնքեն խաղաղ միջու- կային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Կկնքեն նաև գործարքներ՝ կիսահաղորդիչների՝ ամերիկյան մեծ արտադրողների համար և Ադրբեջանին կվաճառեն ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սար- քավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն: Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստո- րագրել են խաղաղության համաձայնագիրը, որից հետո թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը հայտարարել են, որ երկու երկրնե- րի միջև խաղաղություն է հաստատվել։ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցած խաղա- ղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, հռչակագիր են ստորագրել:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *