Հ ա յ ա ս տ ա ն ի Հ ա ն ր ա պ ե տ ո ւ թ յ ո ւ ն 2025 թվականին մուտք է գործել 8660 քաղաքացի ավելի, քան գնացել է ՀՀ-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով ՆԳՆ տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում արձանագրած ուրախալի ցուցանիշով: «2025 թվականին ՀՀ 8660 քաղաքացի ավելի է մուտք գործել մեր եր- կրի տարածք, քան ելք է գործել ՀՀ-ից: Նման վիճակագրություն՝ ՀՀ քաղա- քացիների ելքի ու մուտքի տարբերություն, Հայաստանում վարվում է 2010 թվականից: Եվ առաջին անգամ է, որ մենք ունենք դրական տարբերություն: Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետություն քաղաքացիներն ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել են»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նման թվի համար տեսնում է երկու ակնհայտ պատճառ՝ խաղաղությունը և խաղաղության պայմաններում տնտեսական զարգա- ցումը: «2025 թվականը խաղաղության ընդամենը առաջին տարին էր, առջևում խաղաղության այսպիսի բազմաթիվ տարիներ են և այսպիսի նորանոր ու հաճելի վիճակագրություններ»,-նշեց նա:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *