ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրե- ասյանը «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել է Ֆուտ- զալի Հայաստանի ազգային հավաքականին, որը Լիտվայում ավարտել է ելույթները Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում և վերադարձել հայրենիք։ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է հավաքականի մարզիկներին և մարզ- չական շտաբին պատմական մասնակցության և տպավորիչ արդյունքների համար՝ ընդգծելով, որ թիմը պատվով է ներկայացրել Հայաստանը միջազ- գային ասպարեզում: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած նվիրումի և համախմբված աշխատանքի համար: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փու- լին և կարողացել է հասնել մինչև քառորդ եզրափակիչ: Խմբային փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկ- րաինայի հավաքականին, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով Լիտվայի հավաքականի հետ հանդիպումը։ Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխա- վորած հավաքականը մրցել է Խորվաթիայի ազգային թիմի դեմ և պար- տություն է կրել:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *