Հայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ է ստացել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից ու Հարավային Կորեայից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ի ասուլիսին հայ- տարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա- րար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ մոդելի ընտրության հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ «Մոդելի ընտրության հարցը, կարծում եմ, կիրականացվի արդեն 2026 կամ 2027 թվականին։ Որպես այդպիսին՝ շատ շտապելու անհրաժեշտություն չունենք։ Կախված մոդելի ընտրությունից, կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմա- կայանների սիստեմը նախկինում լայն տարածված չի եղել և լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա, ինչը և մենք անում ենք»,-ասաց նախարարը։ Հայաստանի կառավարությունը 2023 թվականին Հայաստանի ատոմա- կայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու որոշում էր ընդունել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտա- րարել է, որ Հայաստանը պլանավորում է 2036 թվականից ունենալ մոդու- լային ատոմակայանի՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ քննարկումներ կան մի շարք երկրների հետ։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *