Ստորեւ կը ներկայացնենք 2024 թուականի 13 Դեկտեմբերի USA ARMENIAN LIFE հեռուստատեային հաղորդաշարին արտագրուած «թեքսթ»ը՝ «Ռուսաստանի հակահայ դաւաճանութեան գործողութիւնները եւ Փութինի կցորդները Հայաստանում. Գարեգին Բ.»։ 

Բացայայտումներ՝ հետազօտող լրագրողներ՝ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. ի եւ Էդուարդ Էնֆիաջեանի կողմէ: 

Եթէ կը ցանկաք ստանալ USA ARMENIAN LIFE TV-ի YouTube-ի յղումը էլեկտրոնային փոստով, կը խնդրենք ե-նամակ ուղարկել usarmenianlife@gmail.com ելեկտրոնային հասցէին կամ հեռաձայնել 818-241-5777 եւ փոխացեցէ՛ք Ձեր անունը, ազգանունը, հեռախօսի թիւը եւ ելեկտրոնային հասցէն: 

Իսկ եթէ կը փափաքիք բաժանորդագրուիլ հայալեզու ԱՄՆ ՀԱՅ ԿԵԱՆՔ Շաբաթաթերթի եւ USA ARMENIAN LIFE-ի տպագիր տարբերակին՝ ամեն շաբաթ ԱՄՆ փոստով ստանալու համար, փոխանցեցէ՛ք Ձեր տան, գրասենեակի կամ փոստարկղի հասցէն: 

YouTube-ի մէջ դիտելու համար օգտագործեցէ՛ք հետեւեալ յղումը՝ 

ալիքին: 

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Բարի երեկոյ, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօրուան մեր զրոյցի թեմաները բաւականին խտացուած են։ Որոշ չափով կ҆արտացոլայ այն իրականութիւնը, որուն ընդմէջէն հայ ազգը եւ ամբողջ մարդկութիւնը կ҆անցնի, եւ յատկապէս հարաւային Կովկասը։ Այսօրուան իմ զրուցակիցն է արցախեան ազատապայքարի՝ առաջին պատերազմի ազատամարտիկ եւ նաեւ ռազմական պատասխանատու պարոն Էտուարտ Էնֆիա- ճեանը։ 

Պարոն Էնֆիաճեան, ըստ ձեր կարծիքին, արդեօք ինչպիսի՞ աշխարհաքաղաքական արմատական փոփոխութիւններու ականատաես կ҆ըլլանք եւ ինչպիսի՞ վտանգներ կը սպառնան Հայաստանին եւ ինչպիսի՞ հնարաւորութիւններ կը ներկայացուին, կ҆ընձեռնուին Հայաստանի համար։ 

ԷՏՈՒԱՐՏ ԷՆՖԻԱՃԵԱՆ. Բարեւ ձեզ, յարգելի եւ սիրելի հայ ժողովուրդ։ Շնորհակալութիւն պարոն Չափարեան ինձ հրաւիրելու համար եւ իմ կարծիքը լսելու համար։ 

Ներկայ քաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակը աշխարհում եւ յատկապէս մեր տարածաշրջանում բաւականին լարուած է, գերլարուած կ҆ասէի։ Մենք տեսանք մեր աչքերի առջեւ ինչպէս 11 օրում լաւ զինուած սիրիական բանակը պարզապէս լքեց իր դիրքերը, ի տարբերութիւն մեր զինուորների՝ 18-20 տարեկան երեխաների, որոնք 44 օր (կ҆ուզենամ օգտագործել այդ առիթը եւ նորից շեշտեմ մեր զինուորի հերոսութիւնն եւ քաջութիւնը), չունենալով հակաօդային պաշտպանութիւն, չունենալով արդիական զէնքի տեսակներ, 44 օր մեր զինուորը դիմադրեց այդ միջազգային ռազմական յանցագործների կոալիցիային։ Էն դէպքում, երբ որ նայում էինք սիրիական քանի տեղ հարիւրաւոր բալիստիկ հրթիռներ կային Ասատի պահեստներում, սակայն 11 օր թուրքական փրոքսիները եւ իսլամիստները ներխուժեցին Սիրիա եւ գրաւեցին մայրաքաղաքը ու նախագահը փախաւ։ Ուզում եմ մէկ անգամ եւս խոնարհվեմ մեր զինուորների առջեւ։ 

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Ինչպիսի սպառնալիքներ կան այսօրուայ օրով հարաւային Կովկասի մէջ եւ ընդհանրապէս հետզհետէ, օրըստօրէ զարգացող ժողովրդավարական շղթայ կը կոչեմ ես, որ կը սկսի սքանտինաւեան երկիրներէն՝ Նորվեկիա, Պալթեան երկիրներ, Լեհաստան, Ուքրանիա, Մոլտավա, Ռումանիա, Վրաստան եւ Հայաստան։ Ուրեմն այս աշխարհաքաղաքական տարածաշրջանի մէջ ինչպիսի սպառնալիքներ կան, առկայ էին Հայաստանի եւ ընդհանրապէս վերը նշուած պետութիւններու հանդէպ։ 

ԷՏՈՒԱՐՏ ԷՆՖԻԱՃԵԱՆ. Ասեմ ձեզ։ Ռուսաստանը եւ իր տէրերը, այսպէս անուանենք դեռ, դա Չինաստանն է, պատրաստւում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական միաւոր եւ բեւեռ։ Այդ բեւեռի մէջ իրենք ներգրաւել են Ռուսիոյ մահմետական, թուրքական եւ նախկին սովետական մահմետական հանրապետութիւնները եւ ուզում են ձեւաւորել բեւեռ, որի մէջ ուզում են նաեւ, այսինքն ինչի են ուզում, ընդգրկել են նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ ժողովուրդին։ Դա ՀԱՊԿն է, դա եւրասիական տնտեսական միութիւնն է, որը ստեղծուել է սլաւոնաթուրքական միութեան հիմունքների վրայ, որը գրել է դեռ Տուկինը, դա ռուսական ֆաշիզմի գաղափարախօսն է, որը այսօր ձեւաւորում է Ռուսաստանի Դաշնութեան արտաքին քաղաքականութիւնը։ 

Այդ գաղափարախօսութիւնը հակասում է փոքր ազգերի գոյութիւնը այդ տարածքում։ Այսինքն եւրասիական տնտեսական միութեան տարածքում։ Նա գրել է 90ականների սկզբերին այդ գիրքը։ Մեր ցանկացած ունկնդիր կարող է գտնել այդ գիրքը, սլաւոնաթուրքական միութեան սկզբունքները եւ ծանօթանայ դրա հետ։ 

Արեւելքը, այսպէս ասած կլոպալ Եւրասիան գալիս է դէպի արեւմուտք։ Եթէ քարտէզին ուշադիր նայէք, ապա դուք կը տեսնէք Արցախը Ատրպէյճանից արեւմուտք է եւ Ատրպէյճանը շարժուեց դէպի արեւմուտք, ունեցաւ յաջողութիւն, առաջխաղացում։ Նոյնպէս Ռուսաստանն է շարժւում դէպի արեւմուտք։ Այսինքն արեւելքը գնում է դէպի արեւմուտք։ Մենք այդ քաղաքակրթութեան համար, եթէ դա կարելի է այդպիսին անուանել, մենք արեւմտեան քաղաքակրթութիւն ենք, լինի դա ատրպէյճանցու համար, լինի դա ղազախի համար, լինի դա թուրքմէնի համար, բոլոր ժողովուրդները, որոնք ապրել են Սովետական Միութեան ազդեցութեան տակ, իրենց ռուսական փրոփականտիստական ռեսուրսները միշտ ասել են, դեռ 1918 թուականին, երբ որ Հայաստանի հանդէպ պատրաստում էին ռազմական ակրեսիա եւ եթէ նայէք ռուս թուրքական դիւանագիտական նամակագրութիւնը, ապա հայերը այնտեղ յայտարարուած էին իմփերիալիզմի խամաճիկ, արեւմուտքի խամաճիկ, այսինքն մենք քաղաքակրթօրէն չենք տեղաւորւում իրենց արժէքների համակարգի մէջ։ 

Ուստի մեզ անհրաժեշտ է առողջ եւ ազատ աշխարհ։ Ինչպէս գիտէք ամէն մի այդ հանրապետութիւն կոչեցեալներում իրենց ղեկավարների արձանները կան, իրենց ղեկավարների մեծարում կայ, ինչպէս Սթալինի մօտ. լինի դա Թուրքմենիա, լինի դա Ուզպեքիստան, լինի դա Ղազախստան, Կիրգիզիա, Հէյտար Ալիեւի անուան օդանաւակայան, Հէյտար Ալիեւի անուան ազգային գրադարան, գիւղամէջ, ամէն գիւղում Հէյտար Ալիեւի արձան։ Մեզ համար նման պայմաններում շատ դժուար է ապրել, քանի որ մենք սովոր չենք։ Ինչպէս նաեւ Թուրքիան։ Թուրքիայում էլ գիտէք, կամ Էրտողանն է, կամ Աթաթուրքն է։ Այնտեղ էլ կայ այդ կռապաշտութիւն կարելի է ասել, բացայայտ դա կռապաշտութիւն է։ Սակայն մեր պատասխանատուները, այսպէս ասեմ՝ մեր հոգեւոր աշխարհի պատասխանատուները նման բաների վրայ ուշադրութիւն չեն դարձնում, ցաւօք սրտի։ 

Ես կ҆ուզենամ նաեւ անդրադառնալ մեր հոգեւոր ինստիտուտների մասին, որտեղ ձեւաւորւում է մեր ազգի աշխարհահայեացքը։ Մենք գիտենք, ունենք բիձէն հրաժարուեց եւ ասեց, որ ես չեմ զուարճացնի մի պետութեան ղեկավարի, որը իմ երկիրը օգնել է ռմբակոծել եւ ռմբակոծել է։ Սա շարքային երգիչ էր, սա վրացական կաթողիկոս չէր, վրացական հոգեւոր մարդ չէր, սա պարզապէս մշակոյթի գործիչ։ 

Ինչպէ՞ս եղաւ, որ պարոն Գարեգինը այդ շքանշանը ընդունեց Վլատիմիր Փութինի ձեռքերից։ Քանի օր առաջ, 4-6 օր առաջ Սանքթ Փեթերպուրկում Գարեգին Նէրսիսեանի եղբայր՝ Եզրաս Նէրսիսեանը նոյնպէս շքանշան է տուել, Սահակ Պարթեւ կամ Մեսրոպ Մաշտոց, չեմ յիշում, Սանքթ Փեթերպուրկի նահանգապետին՝ պարոն Պեկլովին, որը աշխատել է տարիներ Ատրպէյճանի հանրապետութիւնում, եղել է եւ կայ մեծագոյն Ատրպէյճանի հանրապետութեան, յանձինս Իլհամ Ալիեւի լոպպիսթ, պարգեւատրուել է Սուրբ Էջմիածինի շքանշանով։ Մեզ մէկը կարո՞ղ է պաշտօնեաներից Էջիմածինի բացատրութիւն տայ, ի՞նչ արժանիքների համար ստացել է Գարեգին Նէրսիսեանը, ի՞նչ ծառայութիւններ է մատուցել Ռուսաստանի դաշ- նութեանը, որ Ռուսաստանի դաշնութեան նախագահը նրան շքանշան է տուել Գարեգին Նէրսիսեանին եւ ի՞նչ ծառայութիւններ է մատուցել պարոն Պեկլովը, Էջմիածինին կամ հայ ժողովուրդին, որ նման շքանշանի է արժանացել Հայ Առաքելական եկեղեցու անունից։ Մենք կ҆ուզենանք բաց քննարկենք կամ բաց հասկանանք այս ի՞նչ դաւադրութիւն է։ Եթէ ես սխալ- ւում եմ, եթէ սա դաւադրութիւն չի, եկէք մեզ բաց եթերում քննարկենք, էս հարցը պարզաբանենք մեզ համար։ Ես չեմ հասկանում։ Դա նույնը կը լինէր, եթէ ես գնամ Պոլեանիչկոյին նուէր տամ, Շարմանովին, գեներալ, ինչ որ նուէր տամ։ Սա ի՞նչ է կատարւում։ Մեզ մէկը կը բացատրի հայ ժողովուրդին։ Թէ իրօք մտածում էք՝ էս ժողովուրդը գառնուկներ են ձեզ համար։ Սրանք Աստուծոյ գառներն են, բայց ոչ ձեր։ 

Պարոն Եզրաս, Մոսկուայում մի տարի առաջ կարծեմ, ստեղծուեց հայկական, նման հաղորդագրութիւն եղաւ ռուսական մամուլում, որ ստեղծուել է հայկական խորհուրդ, մարտական գործողութիւնները Ուքրանիայում վարելու համար, եւ դուք օրհնել էք։ Կարո՞ղ էք ասել քանի հայ զինուոր էք դրանից առաջ կամ դրանից յետոյ օրհնել, որոնք Արցախում են կռուել, կամ պատրաստւում էին գնալ Արցախ։ Այդ հարցին էի կ҆ուզենայի ձեր պատասխանը լսէի։ Ես չեմ հասկանում… 

Ի դէպ մի բան էլ ասեմ ձեզ, ասում են որ ներկայ իշխանութիւնը, պարոն Չափարեան, սա կ҆ուզենամ դուք էլ իմանաք, երեւի էս պատմութիւնը, որ եկեղեցուն ստորացնում է, եկեղեցու դէմ ինչ որ քայլեր է անում։ Հնարաւոր է նման բաներ եղել են, չեմ բացառում։ Պարոն Գարեգին Նէրսիսեան եւ իր հետ աշխատողներդ, մի հատ ձեզ հարց տամ։ 1804 թուականին Թիֆլիսից գեներալ Ցիցիանովը զօրքով եկաւ Երեւան որ Երեւանի ամրոցը գրաւի պարսիկներից։ Խայտառակ ձեւով ջարդուեց եւ հետ շպրտուեց դէպի Թիֆլիս։ Ճանապարպին, որ դատարկ ձեռքով չվերադառնայ Թիֆլիս, նա մտաւ Սուրբ Էջիմածին եւ ամբողջ գոյքը թալանեց։ Գեներալ Ցիցիանովը, ի դէպ ազգութեամբ Ցիցիանոշվիլի էր, փոխել էր ռուս էր դառել, ինչպէս Մարկարիտա Սիմոնեանը։ Դուք մի օր դատապարտե՞լ էք գեներալ Ցիցիանովի էս այցը Էջմիածին թէ՞ ոչ։ Այ այս հարցին էլ կ҆ուզենայի, պարոն Չափարեան, պատաասխանեն։ Դուք, չգիտեմ, լսե՞լ էիք այս պատմութեան մասին թէ ոչ։ 

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. . Ձեզմէ լսեցի։ 

ԷՏՈՒԱՐՏ ԷՆՖԻԱՃԵԱՆ. – Հա, մտել է, պարոն Չափարեան, ամբողջ զօրքով Էջմիածին, ինչ տեսել են, տարել են հետները՝ մոմ, մոմակալ, խաչ, հագուստ, փարչայ, տարբեր տեսակի թանկարժէք կտորներ։ Էջմիածինը թալանուել է։ Էսօր թալանի մեծ մասը, ի դէպ, Սանքթ Փեթերպուրկում է։ Մի մասը Կունկսկ կամերայում է իսկ միւս մասը՝ Էրմիթաժում։ 

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Ըստ երեւոյթին, այսօրուան ամենայն հայոց խայտառակութիւն Գարեգին Բ.ն աւելի զբաղուած է, գերզբաղ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի մէջ շիրմաքարեր վաճառելով մեծահարուստներուն եւ նաեւ բաւականին հետաքրքրական տեղեկագրութիւններ կան, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի կողոպուտ կազմակերպուած է անցնող տասնամեակներու վրայ եւ ոչ միայն Գարեգին Բ. Չկաթողիկոսը կը մերժէ դատապարտել, ռուս դարձած վրացի գեներալի աքթը, այլ նաեւ մերժած է դատապարտել անցնող 30 տարիներու տարածքին, երկայնքին հին ռեժիմական գողապետականներու սիստեմատիկ թալանը եւ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանը, եւ ըստ երեւոյթին ինքն ալ մեղսակից եղած է ըստ այդ ստոյգ տեղեկութիւններուն։ Ի՞նչ կ҆ըսէք այդ մասին, պարոն Էնֆիաճեան։ 

ԷՏՈՒԱՐՏ ԷՆՖԻԱՃԵԱՆ. Ասեմ ձեզ, ինքը էդ շիրմաքարերի պատմութիւնը շատ հետաքրքիր է, որովհետեւ եթէ դուք գնաք Փարիզ եւ այցելէք Սան Տէնի տաճարը, այնտեղ դուք կարող էք տեսնել վերջին հայոց արքայի գերեզմանաքարը, շիրմաքարը։ Վերջին հայոց արքան՝ Լեւոն 6րդը յուղարկաւորուած է Սան Տէնի տաճարում, իր արձանով, իր բոլոր պաշտօններով նշած շիրմաքարի վրայ եւ հանգչում է Լուի 14րդի, Մարի Անթուանէթի կողքին։ Եւ այնտեղ Ֆրանսիայի պետութեան համար, ֆրանսիայի կայսրութեան համար ծառայութիւն մատուցած մեծագոյն մարդիկ են յուղարկաւորուած, ինչպէս Լուի 14րդը կամ Մարի Անթուանէթը։ 

Նման մշակոյթ քրիստոնեայ քաղաքակրթութեան մէջ, այդ թւում նաեւ հայկական, եղել է։ Հայոց եկեղեցիներու արքաներ յուղարկաւորուել են։ Իշխաններ են յուղարկաւորուել։ Եւ ես կողմ եմ։ Դա ի դէպ անուանում են, պարոն Գարեգին, քրիփթայ, լատիներէն քրիփթայ բառը նշանակում է յուղարկաւորած, պահած։ Քրիփթայի մշակոյթը, ես գտնում եմ որ այո, քրիստոնէական աւանդութիւնների մէջ շատ լաւ բան է։ Բայց քրիփթայում չպիտի լինեն ինչ որ պիզնէսմէններ, քրիփթայում պիտի լնեն ասպետներ, իշխանաւորներ, որոնք ազգը բարձրացրել են միջազգային, աշխարհի մակարդա- կով բարձրութիւնների վրայ։ Տեսէք, Սթանիսլաւ Աւկուսթ արքան յուղարկաւորուած է Վարշաւայի կենտրոնական եկեղեցիում, Լեհաստանի առաջին նախագահ Եոզէֆ …….. նոյնպէս քրիփթայում է։ 

Նման բաներ ճիշդ են, այո։ Բայց դուք ուրիշ բան էք անում եւ ինչպէս միշտ էս ժողովուրդի հետ չէք խորհրդակցում։ Դուք ընդհանրապէս խորհրդակցել հասկացողութիւն չունէք։ Դուք ձեզ անուանում էք ամենայն հայոց, բայց դուք երբեւիցէ չէք փորձել հայերի կաթողիկոսը լինել, դուք ինքներդ չէք փորձել։ Դուք խումբ ունէք, ընկերներ ունէք, շրջապատ ունէք, ձեզ լսողներ ունէք, ձեր կարգադրութիւնները կատարողներ ունէք, բայց դուք հայ ժողովուրդին չունէք։ Դուք մեր հետ չէք։ Ես գտնում եմ որ դուք ինչ որ մարդկանց լսում էք, ինչ որ մարդկանց խորհուրդներ լսում էք, ինչ որ բան անում էք, բայց դուք հա՞յ էք։ Ես չգիտեմ, եթէ լսում էք, ինչո՞ւ է մեր երկիրը էս վիճակին։ Եթէ ձեզ ձեր խորհրդականները խելացի մարդիկ են, ապա ինչո՞ւ ենք եկել այստեղ։ Շնորհակալութիւն, պարոն Չափարեան։ 

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ. Ես եմ շնորհակալ։ Ըստ երեւոյթին, այս բացայայտումները կը շարունակուին եւ ամէնէն կարեւորը, հաւաքական Արեւմուտքը այնպիսի արժեհամակարգով կը ներկայանայ իր քաղաքացիներուն եւ իր քաղաքացի կը դառնայ տէրը իր պետութեան։ Իսկ սովետա-օսմանեան մտածելակերպին ծառայող Գարեգին բ-.երը, ռոպասերժականները եւ իրենց պապան՝ Փութինը կը խորհին թէ պետութեան տէրը մի քանի օլիկարխներն են եւ քաղաքացիները ըսելիք չունին։ 

Ճիշդ այս տարբերութեան համար ամբողջ աշխարհը ականատես կը դառնայ թէ ինչպէս ժողովրդավարական համակարգերը բանեցնող հաւաքական Արեւմուտքի վարկը ամբողջ աշխարհով մէկ աւելի կը բարձրանայ, որովեհետեւ ինչպէս որ կը տեսնենք, ե՛ւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ, ե՛ւ Եւրոպայի մէջ քաղաքացին տէրն է իր պետութեան։ Իսկ ատոր որպէս հակապատկեր սովետա-օսմանեան համակարգի մէջ քաղաքացին ոչնչութիւն է։ Ճիշդ այս պատճառով Փութինը եւ իր կցորդները, որոնք վարկազրկուած են եւ կը շարունակուին վարկազրկուած մնալ ե՛ւ Հայաստանի մէջ, ե՛ւ Վրաստանի մէջ, ե՛ւ Ուքրանիա, Մոլտովա, Լեհաստան, Պալթեան երկիրներ, տանուլ պիտի տան, պիտի շարունակեն տանուլ տալ, ուրիշ ճանապարհ չկայ։ Որովհետեւ ժողովուրդները կը պայքարին որպէս մարդ իրենց իրաւունքները պաշտպանելու համար եւ այդ պայքարի մէջ, ինչպէս որ կը տեսնենք Ամերիկայի Միացեալ Նահանգներու հետ համագործակցութեան մէջ մտած այն պետութիւնները եւ որոնց հերթին Ճափոնիան, Հարաւային Քորէան, Թայուանը եւ բազմաթիւ երկիրներ, որոնք վերելք կ҆արձանագրեն ամէն օր եւ իրենց հետ կը բերեն այն բարի պատգամը, որ ապագան կը պատկանի ժողովրդավարութիւններուն եւ գողապետականներու ժամանակը հասած է իր աւարտին եւ գողապետական ռեժիմները իրենց արդար տեղը կը գտնեն պատմութեան ծալքերի մէջ։ 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *