Ամփոփելով պաշտօնավարման 100 օրը՝ այս մասին յայտնած է Զբօսաշըր- ջութեան Կոմիտէի նախագահ Լուսինէ Գէորգեանը։ 

«Դա 4,6 տոկոսով աւելի քիչ է, քան 2023-ին, երբ ՀՀ է այցելել 2 միլիոն 316 հազար մարդ։ Ռուսաստանից ունենք նուազում, սակայն ունենք աճ եւրո- պական եւ ասիական երկրներից, ինչի հաշուին զբօսաշրջութեան կշռոյթ- ները նուազել են ընդամէնը 4,6 տոկոսով։ 

«ՌԴ-ից Հայաստան է այցելել 937 հազար 823 զբօսաշրջիկ՝ ընդհանուր զբօսաշրջիկների 43 տոկոսը։ Վրաստանից Հայաստան է այցելել 279 հազար 368 զբօսաշրջիկ՝ ընդհանուր զբօսաշրջիկների 13 տոկոսը»,- նշած է ան։ 

Լուսինէ Գէորգեանի խօսքով՝ 2019-ին Հայաստան եկած է 1,8 միլիոն զբօսաշրջիկ։ 

«Կարող ենք գրանցել 16 տոկոս աճ զբօսաշրջութեան ոլորտում՝ վերջին հինգ տարիների ընթացքում»,- յաւելած է ան։ 

Զբօսաշրջութեան Կոմիտէի նախագահին խօսքով՝ հինգ տարիներու նշաձողը սահմանած են 3 միլիոն զբօսաշրջիկի այցելութիւն Հայաստան եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ կ’իրականացնեն:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *