Մենք գնում ենք թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարակեսի և այլ ժամանակների՝ Խոր- հըրդային Միության արվեստ, բայց անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն այս հարցը կարևորեց «Իրական Հայաստանի» գաղափա- րախոսության տեսանկյունից. «Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժա- ռանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակուում է, չկա ոչինչ, ՀՀ-ում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք։ Մեր պետական պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցու- ցահանդես չկա, չէ՞»,-ասաց նա:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կան ցուցադրված որոշ գործեր. «Ապրիլին նախատեսում ենք բացել բոլոր հարկերը ևայդտեղ ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաև ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք։ Ֆոնդերում կարևոր գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել»։