Նորի›ց նվագիր բարի թավջութակ,
Երգի›ր Կոմիտաս Շուշիի սրտում,
Թո›ղ երգդ դառնա տենչած հաղթանակ,
Եվ հայը հե›տ գա իր պապական տուն:
Նորի›ց թևածիր «Կռունկ» դարավոր,
Մաքրիր թշնամուց օջախը հայի,
Թո›ղ նորից շնչի տունը հոգևոր,
Ու հայը կրկին հե›տ գա իր Շուշի:
Հոգեզմայլ ջութակ,բանեցրու› ոգիդ,
Որ արդարությունը կրկին վե›ր հառնի,
Ու քո նոտայով`անբասիր,վճիտ
Խաղաղությունը թո›ղ նորեն ծնվի:
Թո›ղ երգդ հնչի ամբողջ աշխարհում,
Բոլորը լսեն Մեծն Կոմիտաս,
Թո›ղ հայը էլի ապրի Արցախում,
Մեր բերդաքաղաքը չմնա անհաս…
Անի Երվանդյան