Աիդա Ներսիսյան. Մարդկային միտքն ան-
կարող է ըմբռնել, թե ինչպես Սորբոնի հա-
մալսարանն ավարտած բժիշկը կարող է ցե-
ղասպան լինել: Պարզվում է՝ կարող է, եթե
նա թուրք է:
Ահավասիկ, «Յուսաբեր» օրաթերթի 1919
թվի մայիսի համարում տպագրված մի հար-
ցազրույց, որտեղ Իթթիհատ կուսակցության
քարտուղար Միտհատ Շյուքրին հարցնում
է՝ հարյուրավոր հայերի թունավորելով մահ-
վան դատապարտած բժիշկ Ռեշիդին.
– Դուք բժիշկ եք, և իբրև բժիշկ, Ձեր պար-
տականությունն է մարդ փրկել: Ինչպե՞ս
եղավ, որ այսքան անմեղների գունդ առ գունդ
մահվան գիրկը նետելու պատճառ եղաք:
Դոկտոր Ռեշիդը պատասխանում է.
– Բժիշկ լինելս չէր կարող մոռացնել
տալ ազգությունս: Ռեշիդը բժիշկ է, բայց
աշխարհ է եկել իբրև թուրք: Թրքությունս
հաղթեց բժշկությանս:
– Հապա պատմական
պատասխանատվությու՞նը:
– Եթե արարքիս համար մեր պատմությունը
ինձ պատասխանատվության ենթարկի, սիրով
կընդունեմ: Բայց ուրիշ ազգերի պատմությունն
ինձ չի հետաքրքրում: Ինչ էլ գրեն՝ միևնույն է, ես
դրան կարևորություն չեմ տալիս:
Վերջում՝ ավելացրեց.
– Քիչ առաջ ինձ հարցրիք, թե իբրև բժիշկ,
ինչպե՞ս եմ կարողացել մարդ սպանել:
Ահա՛ պատասխանս.
– Հայ ելուզակները այս հայրենիքի ծոցի
մեջ բույն դրած վնասակար մանրէներ էին:
Մի՞թե բժշկի պարտականությունը չէ մանրէներ
սպանելը:
Նույն «Յուսաբեր»-ում նկարագրված է մեկ այլ թուրք բժշկի ճիվաղային
արարքն ու խոստովանությունը:
Երկու քաղդեացի քահանա սպանած բժիշկ Հասան Ֆուատ բեյը
դատարանից ազատ է արձակվում՝ հետևյալ ցուցմունքի համաձայն.
– Ես նրանց սպանեցի՝ կարծելով, թե հայեր են: Իսկ հայերի սպանությունը
թույլատրված է:
ՀԳ
110 տարի չէ, 1010 տարի էլ անցնի, թուրքը չի փոխվելու:
Մնացեք խաղաղությամբ: Բարի գիշեր: