Ռուսաստանի վարած աշխարհաքաղաքականության ու Ռուսաստանի «եվ- րասիականության» տեսության հիմնադիր հայր Ալեքսանդր Դուգինը բաց նամակ է գրել Ադրբեջանի բեղավորին։ Նամակի պատճառը Ադրբեջանում եվրասիական շարժման ղեկավար Իբրահիմ Հասանովի ու նրա ընկերոջ՝ Իբրահիմ Գումբաթովի ձերբակալությունն է Ռուսաստանի օգտին լրտեսու- թյան մեղադրանքով։ Իսկ նրանց սպառնում է 14 և 13 տարիների ազատա- զըրկում… 

Դուգինը իր հերթին է Ալիևին մեղադրել երախտամոռության մեջ, որ անձնապես իրենց շարժման ու Ռուսաստանի ջանքերով հայերից կարողացել են խլել Արցախը, բայց Ալիևը վարձահատույց է եղել նման կերպ։ 

Ուղղակի մեջբերումներ այդ նամակից… 

«За что так строго наказывать несчастных людей, которые лишь хотели сближения России и Азербайджана? Мне кажется, что что-то в Азербайджане идет совершено не так, как должно было бы идти. Евра- зийцы организовали конференцию «Ось Москва-Баку» активную роль в ней принимала Даша Дугина. Евразийцы поддерживали территориальную целостность Азербайджана, всячески помогали российско-азербайджан- скому диалогу. Почему такие суровые сроки для невинных и искренних людей? Не понимаю. И очень удручен. Евразийцы – и русские, и азербайджан- ские – неизменно поддерживали Ильхама Алиева, чтили память Гейдара Алиева» 

«Думаете, Баку так просто удалось взять назад Карабах? Мы выдвигали проект более мирного и плавного перехода, отстаивали его. Но когда началась война, кто, по-вашему, стоял за азербайджанским сценарием? Дорогой Ильхам Гейдарович! Надеюсь, это просто недоразумение, и все вскоре разрешится. Ось Москва-Баку вещь серьезная, не стоит ее ставить под сомнение такими странными и совершенно неоправданными ходами. Равно как я совершенно не понимаю и закрытие Спутника и РИА Новости в Баку. Что происходит?» 

«Ինչո՞ւ այդքան խստորեն պատժել այս դժբախտ մարդկանց, ովքեր միայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մերձեցում էին ուզում։ Ինձ թվում է, որ Ադրբեջանում ինչ-որ բան բոլորովին սխալ է ընթանում։ Եվրասիացիները կազմակերպեցին «Մոսկվա-Բաքու առանցք» համաժողովը, և Դաշա Դուգի- նան ակտիվ դեր խաղաց դրանում։ Եվրասիացիները պաշտպանեցին Ադրբե- ջանի տարածքային ամբողջականությունը և ամեն կերպ օգնեցին ռուս- ադրբեջանական երկխոսությանը։ Ինչո՞ւ այդքան խիստ դատավճիռներ անմեղ և անկեղծ մարդկանց համար։ Ես չեմ հասկանում։ Եվ ես շատ ընկճված եմ։ Եվրասիացիները՝ և՛ ռուսները, և՛ ադրբեջանցիները, մշտապես աջակցել են Իլհամ Ալիևին և հարգել Հեյդար Ալիևի հիշատակը»։ 

«Կարծում եք՝ Բաքվին այդքան հե՞շտ հաջողվեց ետ վերցնել Ղարաբաղը։ Մենք առաջ քաշեցինք ավելի խաղաղ և սահուն անցման նախագիծ և պաշտ- պանեցինք այն։ Բայց երբ սկսվեց պատերազմը, ո՞վ եք կարծում, որ կանգնած էր ադրբեջանական սցենարի հետևում։ Հարգելի՛ Իլհամ Հեյդարովիչ։ Հուսով եմ՝ սա պարզապես թյուրիմացություն է, և ամեն ինչ շուտով կլուծվի։ Մոսկվա-Բաքու առանցքը լուրջ բան է, այն չպետք է կասկածի տակ դրվի նման տարօրինակ և լիովին անարդարացված քայլերով։ Ինչպես որ ես ընդհանրապես չեմ հասկանում «Սպուտնիկ»-ի և «ՌԻԱ Նովոստի»-ի փակումը Բաքվում։ Ի՞նչ է կատարվում»։ 

Դուգինը այլևս չի թաքցնում, թե օգտագործելով Պուտինի ռեժիմի մոտ իր բացառիկ խորհրդատվական կարգավիճակը, նախ Կրեմլի համար մշակել են Հայաստանի ձեռքերից Արցախը տանելու ու Ադրբեջանին նվիրելու «խա- ղաղ և սահուն անցում», պնդել են ու Կրեմլին համոզել դրանում։ Եվ դա փաստ է. դեռևս 2008թ. նա մատնեց ռուսական պլանը՝ հայերը հանձնում են 7 տարածքներն Ադրբեջանին, Արցախում տեղակայվում են ռուս խաղաղա- պահներ, իսկ Արցախը կարգավիճակ չի ստանում։ Նա իր ծավալուն հար- ցազրույցում չէր խորշել գռեհիկ արտահայտություն անել, թե Ռուսաստանն այլևս Հայաստանից ստանալու ոչինչ չունի, ինչ պետք էր ստացել էր…Սա Լավրովի պլանի նախակարապետն էր, որի քննարկման մեջ Մայենդորֆի դղյակում մտավ Սերժ Սարգսյանը՝ ի հակառակ մեր բոլոր հորդորների ու նախազգուշացումների… Ստորագրվեց Մայեդորֆյան հայտարարությունը և ջրվեց հրադադարի հայտարարության ներքո Արցախի դրված ստորագրու- թյունը…Սա՝ հիշեցման կարգով… 

Ապա Դուգինը, ինչպես նկատում ենք, շարունակում է, որ երբ 2020թ. սկսվել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը, կրկին իրենք են կանգնած եղել Արցախը Ադրբեջանին «սահուն փոխանցելու սցենարի թիկունքում ու լոբբիստը»… 

Եթե այսքան աղաղակող փաստերից, ինքնախոստովանություններից հետո դեռ կգտնվեն հայեր՝ Արցախից կամ Հայաստանից, որոնք կշարու- նակենք մեղադրանքի սլաքները ուղղել ամեն տեղ, բայց ոչ Արցախը Ադրբե- ջանին հանձնող իրական հասցեատիրոջը, ապա նշանակում է, որ մեր ապրելը այդպիսինիների հետ մեկ երկրում պրոբլեմ է ու պրոբլեմ է լինելու… 

Հիշեցնենք, որ 2016թ. քառօրյա պատերազմի հաջողությունից հետո, ավելի ստույգ՝ 2018թ. Դուգինն անձամբ ու իր դուստր Դարիայի հետ էր ժամանակել Արցախի հարավ արևելքում գրավված Փոքր Մարջանլի գյուղ, մասնակցել այնտեղ տեղի ունեցած Ռուսաստան-Ադրբեջան ֆորումին ու կրկին հիացմունքով նշել, որ այդ տարածքն Ադրբեջանը կրկին կարողացել է վերադարձնել Ռուսաստանի ու անձամբ Պուտինի բարեհաճությամբ… 

Իսկ Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցներն ասում են՝ Ալիևը Սերժ Ս ա ր գ ս յ ա ն ի ոտքերն էր ընկել ու հրադադար էր խնդրում… 

Լ ո ւ ս ա ն կ ա ր ը Վարազասարի / Լելե Թեփեի/ դիրքի մոտակայքից է… 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *