Արգենտինահայ երգչուհի, երգահան Ալին Դեմիրճեանը, ով արդէն հինգ տարի ապրում է Գիւմրի քաղաքում, միանում է ճանաչուած արուեստագէտ Leօn Gieco-ին՝ որին յաճախ անուանում են «արգենտինացի Բոբ Դիլան», արգենտինական եւ հայկական մշակոյթները երաժշտութեան միջոցով միա- հիւսելու համար։ Երաժիշտները երգը կատարում են երկու լեզուներով։ Երա- ժըշտական տեսայոլովակը եւս արտացոլում է երկու ազգերի միջեւ միջմշա- կութային կապը։
Երգը երկու յայտնի ստեղծագործութիւնների միաձուլում է՝ մէկը հայե- րէն, միւսը՝ իսպաներէն, որոնցում խօսւում է ծիծեռնակի մասին։ Ստեղծա- գործութեան համատեքստում ծիծեռնակը խորհրդանշում է այն անձին, ով մշտապէս ձգտում է վերադառնալ հայրենիք։
Երաժշտական արտադրութիւնը ղեկավարուել է յայտնի արգենտինացի երաժիշտ Lito Vitale-ի կողմից։ Ձայնագրութիւնները կատարուել են երկու երկրներում, որոնց մասնակցել են անուանի երաժիշտներ, ինչպիսիք են արգենտինացի բաս գիթառահար Javier Malosetti-ն եւ հայ փողային գործիք- ների վարպետ Նորայր Քարտաշեանը։
Երգը թողարկուել է 2025ի Ապրիլի 24ին՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպա- նութեան 110րդ տարելիցի, եւ այժմ հասանելի է բոլոր թուային հարթակ- ներում։
Դեմիրճեանը ծնուել եւ մեծացել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղա- քում, իսկ 2019ից Ալինը բնակւում է Հայաստանի «մշակութային մայրա- քաղաք» Գիւմրիում։ 2019ին Ալինը Հայաստանում եւ Արցախում իրակա- նացրել է իր՝ «Մէկ մարզ, մէկ երգ» նախագիծը։
(Հաղորդագրութիւնը՝ արտադրողներէն)