Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։
ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնումե ն, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույ- թի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահ- մանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրա- գրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ և արհեստական բանականության AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսևորում։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00–ից սկսած, փառատոնային ծրագիրը կշա- րունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30- ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցա- նակակիր կարճամետրաժ ֆիլմերը:
8-րդ փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հան- դիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղան- ներ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։
Մրցութային ծրագիր
Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է միջազգային ծրագիր՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, ազգային ծրագիր՝ խաղարկային կար- ճամետրաժ և վավերագրական ֆիլմեր, ուսանողական ծրագիր՝ խաղար- կային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։
Փառատոնի ծրագրի և միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է փառատոնի սոցիական ցանցի էջերում՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 850-ից ավել հայտ՝ 90 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 44 ֆիլմ՝ 23 երկրից (Ղազախստան, Խորվաթիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուզբեկստան, Կուբա, ԻԻՀ, Հունաստան, Թուր- քիա, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Գերմանիա, Լիբանան, Էստոնիա, Հնդկաստան, Ավստրիա, Ալբանիա, Մալայզիա, Իսպանիա, ԱՄՆ, Արգենտինա, Վրաստան), որից 17-ը՝ ազգային ծրագրում, իսկ 27-ը՝ մի- ջազգային ծրագրում: Հայաստան են ժամանելու արտերկրի կինոգործիչներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։ Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են հեղինակավոր դասի՝ Բեռլինի, Կաննի, Լոկառնոյի, Սանդենսի, Կառլովի Վարիի, Վենետիկի, Բուսանի, Կրակովի, Տորոնտոյի փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Ֆրանսիայից, Բրազիլիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԻԻՀ-ից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է բեմադրող-օպերատոր, ռեժիսոր Վահագն Տեր- Հակոբյանը, իսկ անդամները՝ կինոքննադատ, մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը, կինոռեժիսոր Վահան Գրիգորյանը։
Փառատոնի մասին
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի կողմից։ Այն filmfreeway.com հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոներից է։ Փառատոնի գեղարվետական ղեկավարը կինոօ- պերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանն է, իսկ ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր, սցե- նարիստ Արտյոմ Բաղդասարյանը։