Կառավարությունն իր այսօրվա՝ հու- նիսի 20–ի նիստում որոշում կայաց- րեց, ըստ որի, մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրա- կանացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դա- սական և ժամանակակից գրա- կանության հանրայնացմանը մար- զերում, մարզերում ապրող գրողնե- րին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հե- տաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը:
Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել է Գրքի երևանյան փառատոնը տանել նաև մարզեր: 2025 թվականին՝ նախատեսվում է փառատոնը անցկացնել ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերում: Մայրա- քաղաքից դուրս՝ մարզերում գրքի փառատոններ անցկացնելու կարևորու- թյունը մի քանի հիմնական պատճառ ունի: Առաջինը կրթական-մշակու- թային հասանելիությունն է. մարզերում ապրող մարդկանց համար գրքերն ու մշակույթին մոտենալու հնարավորությունը սահմանափակ են: Փառա- տոների կազմակերպումը կարող է նպաստել գրականության և կրթության տարածմանը՝ ապա