ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին այցելել է Իրավապահ գործունեության և գործերի քննության կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով որ շրջայցի ընթացքում Արթուր Պողոսյանը ծանոթացել է Կենտրոնի հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը և դրանք գործնականում կիրառելու մոտեցումներին, որոնց հիմքում ընկած են նորարարական լուծումները։ Ըստ աղբյուրի՝ քննչական կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է գործերի քննության գործընթացն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնող տեխնիկական լուծումների, այդ թվում՝ խելացի թևնոցների և տեսանկարահանող սարքերի կիրառումը։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *