Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքներով ու գյուղերով ՉԻ՝ ՎԱՃԱՌՎՈՒՄ։ Սա այն երկիրն է, որտեղ յուրաքանչյուր մետր հող, յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր պատմական շենք թաթախված է ժողովրդի քրտինքով, ոչ թե օլիգարխիկ ախորժակներով։ ‼️Դիմում եմ Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին և բոլոր «մերձևիստներին»՝ որպես Երևան քաղաքի ավագանու «Քա- ղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ ձեռքներդ և ախորժակներդ հեռու պահեք Երևանից։ Երևանը պատկանում է այն անշահախընդիր սիրող և պաշտող մարդկանց, ոչ թե նրանց, ովքեր տարիներ շարունակ երկրի քաղաքական ու տնտեսական համակարգը վերածել են սեփական գրպանները լցնելու բիզնեսի։ Ինչպիսի դեմքով ու խոսույթով էլ գաք, բոլորիդ ականջների ետևից Պուտինի, Քոչարյանի, Սերժի ու Կտրիճ Ներսիսյանի դեմքերն են երևում։ Ծոծրակներդ կտեսնեք, Երևանում իշխանության գալը չեք տեսնի։ Այսօր Երևանը ունի այնպիսի իշխանություն, որը օր ու գիշեր աշխատում է՝ ձեր «քաղաքական հայրերի» թողած ավերակները մաքրելու, կոռուպցիոն ստվերները վերացնելու, քաղաքի ինքնությունը, դեմքը, արժանապատվությունն ու քաղաքակրթական փայլը վերականգնելու համար։ Մենք երբեք չենք թողնի, որ Երևանը վերածեք ձեր «գառադոկի», իսկ Հայաստանը՝ ձեր երազանքների գուբերնիայի։ Ձեզ չի հաջողվելու։ Դուք չունեք այն, ինչ անհրաժեշտ է Երևանին ու երևանցուն՝ սեր, հար- գանք և պատասխանատվություն։ Փողը չի դարձնում մարդուն հայրենասեր։ Փողը չի փոխարինում արժեքներին։ Եվ փողով չի կարելի գնել քաղաքը, որի հիմքում ժողովրդի արժանապատվությունն է։ Հեռու մնացեք Երևանից։ Դուք այս քաղաքի հետ ոչ մի հոգևոր, արժեքային կամ պատմական կապ չունեք։ ԵՐևԱՆԸ ՉԻ՛ ՎԱՃԱՌՎՈՒՄ։

Քրիստինե Գագիկի Վարդանյան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *