Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասն ավելացնել 8.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը, ըստ էության, նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 մլրդ դրամով կամ 8.9 տոկոսով»,- ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2026-ի ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Եվ քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի: Ադապտացիոն շրջանում ծախսերն ամբողջությամբ կանի կառավարությունը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *