Հիշու՞մ եք, երբ Սերժ Սարգսյանի թիմակից Արման Թաթոյանը պատերազմից անմիջապես հետո սարսափազդու վերլուծություններ էր անում՝ իր սադրիչ հայտարարություններով ահավոր լարվածության մեջ պահելով սյունեցիներին: Սյունեցիներն առաջիկա ընտրությունների ժամանակ նրան անպայման դա կհիշացնեն: Այս օրերին էլ թեման փոխել է՝ «Արևմտյան Ադրբեջան», թե բա հեսա գալիս են, մեծ փողեր են դրել էդ նախագծի տակ, միջոցառումներ են ավելացրել: Ադրբեջանում միջոցառում պետք չի ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան, որն այդ թեման թեժացնում է ու միշտ օրակարգում պահում: Մի ամիս առաջ էլ ասում էր արդեն նույնականացման քարտեր են տպել: Էդ էլ պետք չի, որ անեն: Բավական է մի հատ այդի տան Արման Թաթոյանին, ոտքը ոտքի վրա գցեն ու սուրճով հետևեն, թե ինչպես է այդ գործն անում Թաթոյանը:

Հ.Գ. Նախկինում Թաթոյանի հետ շփվելու առիթներ եղել են, ու ափսոսում եմ, որ նա գնաց ինքնակործանման այս ճանապարհով:

Արայիկ Հարությունյան

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *