Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի Հովհանավանք եկեղեցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատարագը մատուցել է Տեր Արամ քահանա Ասատրյանը, որն ավելի վաղ կարգալույծ էր արվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշմամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պատարագների է մասնակցում Հայաստանի տարբեր բնակավայրերի եկեղեցիներում։ Նա հայտարարել է, որ պատարագներին մասնակցում է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգի շրջանակներում, որն ինքը որդեգրել է որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ։ Փաշինյանը նաև եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որը, ըստ նրա, պետք է կյանքի կոչվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականից հետո։
