Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է Ծառայությանը տրամադրված հրշեջ-փրկարարական նոր տեխնիկային։ Նախարարին է ներկայացվել նաև հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների, հատուկ տեխնիկայի և տեխնիկական միջոցների ամբողջական համալիրը։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Փրկարար ծառայության կարիքների համար ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական՝ 8, և կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված՝ 10 տրանսպորտային միջոցներ, որոնք կտրամադրվեն ՓԾ տարածքային ստորաբաժանումներին։ Նախարարն ընդգծել է, որ տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը և ծառայողների պատրաստվածությունը կարևոր պայման են քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման համար և նշել, որ Փրկարար ծառայության նյութատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքները շարունակական են լինելու։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *