Խորհրդարանական համագործակցության շրջանակում Մեքսիկայի Պատ- գամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատ- վիրակության՝ ՀՀ ազգային ժողով այցի շրջանակում քննարկվել են օրա- կարգային մի շարք հարցեր: Պատվիրակներին ընդունել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռու- բինյանը՝ կարևորելով Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտա- ցումը, խորհրդարանական համագործակցության խորացումը, փոխայցերի ակտիվացումը: Պատվիրակներն ապա հանդիպել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ: «Չնա- յած աշխարհագրական հեռավորությանը՝ երկու ժողովուրդները մոտ են միմյանց»,-նշել է Խանդանյանը: Նա հավելել է, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարա- բերությունների զարգացումը: Կարևորվել է նաև երկկողմ չվերթների իրա- կանացումը: Խանդանյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված երկխոսության մասին: Փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ է քննարկվել նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյա- նի հետ: Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրի- սիա Խիմենես Դելգադոն ուրախությամբ է նշել Հայաստան-Մեքսիկա փոխ- գործակցության մասին: «Առաջինը, որ գրավեց իմ ուշադրությունը, ձեր երկրում արձանագրված տնտեսական աճի տեմպերն են»,-ասել է նա: Պատվիրակները նաև ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հու- շահամալիրում:
