Հայաստանին պետք է Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու նրա իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ «Քա- ղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ հա- մաժողովի ընթացքում իր ելույթում։ «Այո, Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, իրապես ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու իր իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ, ավելի ժողովրդավար ընտրակարգ, ավե- լի բաց հաշվետվողական ու պատասխանատու պետական կառավարման համակարգ և պաշտոնատար անձ։ Մենք կառուցում ենք պետականություն, որտեղ պետությունը և քաղաքացին կանգնած են նույն կողմում և գործում են միասին, որտեղ քաղաքացին հարգում է Սահմանադրությունը, օրենքներն ու այլոց իրավունքները, իսկ պաշտոնյան առաջնորդվում է հանրային շահով և սահմանափակված է մարդու իրավունքներով»,– շեշտեց նա։
