Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդ- րիսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԽ քարտուղարը հանդիպման մասին գրել է «Ֆեյսբուք»-ի էջում՝ ներկայացնելով մանրամասներ. «Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Քննարկել ենք Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգըրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։ Անդրադարձել ենք Հայաստան– ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականաց-ման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշ-խանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարե-փոխումները»,– նշված է Արմեն Գրիգորյանի գրառման մեջ։
