Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստա- նի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույ- ցը դրական մթնոլորտում է անցել։ «Երեկ ես Ռուսաստանի նախագահի հետ խոսեցի, շնորհակալություն հայտնեցի, իհարկե, զանգի համար։ Նա զանգահարել էր՝ շնորհավորելու ինձ ծննդյան օրվա առթիվ։ Մենք խոսեցինք ընթացիկ հարցերի մասին, և մեր զրույցը դրական էր»,- ասել է վարչապետը։ Հունիսի 1-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ ՌԴ նախագահը շնորհա- վորել էր Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Զրուցակիցները քննարկել էին երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցեր, իսկ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Պուտինին մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության և աջակցության համար։
