Ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտա- կության դեպքի առթիվ նախաձեռ- նված քրեական վարույթի նախաքըն- նությունը՝ 1 անձի մասով: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Մ.-ն տեղեկանալով ընկերության էլեկտրո- նային հավելվածի միջոցով հաշիվնե- րի միջև փոխանցումներ իրականաց- նելիս հաշվի մնացորդի ստուգման գործառույթ չիրականացնելու տեխնիկական խոտանի մասին, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 30-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլ- տվության, համակարգչային համակարգում՝ իր անվամբ բացված բանկային հաշվում մուտքագրել է իբր առկա տարբեր չափերի գումարներ դեպի ընկերության իր հաշվեհամար փոխանցելու վերաբերյալ տվյալներ: Այնուհետև, վերը ներկայացված տեխնիկական խոտանով պայմանա- վորված՝ ընկերության իր էլեկտրոնային դրամապանակի և իր անվամբ բացված հաշվեհամարի հաշվեկշռին գեներացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 մլն 714 հզր ՀՀ դրամ գումար, որն այլ բանկային քարտերի փո- խանցելու եղանակով հափշտակվել է։ Խ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *