Հայաստանի էկոնոմիկայի նախա- րարությունում «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում «Լի- դիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառա- վարության՝ ի դեմս էկոնոմիկայի նա- խարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև կընք- վեց Համայնքային զարգացման հա- մաձայնագիր։ «Համաձայնագրի կետերը են- թարկվել են երկարատև քննարկման, որովհետև փաստացի խոսքը եր- կարաժամկետ կտրվածքով ավելի քան 100 միլիոն դոլարի մասին է, որը «Լիդիան Արմենիա» ընկերությունը տալու է ազդակիր համայնքներին՝ յուրա- հանչյուր տարի հատկացնելով 9 միլիոն դոլար։ Հանքը սեպտեմբերից կսկսի աշխատել, և մենք ոսկու առաջին ձուլակտորը կունենանք այդ ամսին։ Այդ կերպ հանքարդյունաբերությունը կմեկնարկի ամբողջ ծավալով, և մենք կստանանք դրա արդյունքը»,- նշեց Պապոյանը։
